Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժորան մեր ընտանիքներում առաջին թոռնիկն էր։ Շատ գեղեցկադեմ էր, հրաշալի բնավորություն ուներ, իրեն բոլորն էին սիրում։ Մայրական ու հայրական կողմերի համար իսկական «կռվախնձոր» էր՝ այդ բառի լավագույն իմաստով, բոլորն ուզում էին իրենց մոտ տանել, պահել, սիրել։ Շատ հանգիստ տղա էր, երբեք չէր խոսում իր արածի և ունեցածի մասին։ Շատ հումորով էր, անգամ «Լավագույն հումորիստ» պատվոգրի էր արժանացել միջոցառման ժամանակ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Հերմինեն։

Ժորան ծնվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց շատ լավ է սովորել «Եկեղեցու պատմություն» և ՆԶՊ առարկաները։ «Դասարանում իրեն բոլորն էին շատ սիրում և հարգում, միշտ շրջապատված էր ուշադրությամբ։ Վեցերորդ դասարանում արդեն ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի անդամ էր, ստացել է վկայագիր՝ որպես ակումբի կրտսեր սերժանտ։ Բոլոր միջոցառումներին այնքան սիրով էր մասնակցում՝ լինեին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները, թե զորահանդես։ Յոթերորդ դասարանից նա սկսեց դուդուկի դասերի հաճախել։ Հատկապես շատ էր սիրում նվագել «Սարի աղջիկը»»։

Դպրոցն ավարտելուց հետո Ժորան զորակոչվում է Հայկական բանակ։ «Ամուսինս մեկնում էր արտագնա աշխատանքի։ Ժորաս հաճախ էր ասում. «Մա՛մ, պապային ասա, թող տուն գա, էլ չգնա Ռուսաստան»։ Մենք էլ էինք գնում-գալիս Ռուսաստան, բայց Ժորաս այդ երկրում ապրելու միտքը չէր ընդունում։ Հիշում եմ, որ վերջին զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ Ժո՛ր ջան, բանակից գաս, գնաս պապայի մոտ, մի քիչ օգնես, որ մեր բոլոր նպատակները կարողանանք իրականացնել, քեզ ամուսնացնենք։ Ինքն արձագանքեց. «Մա՛մ, երբեք Հայաստանից չեմ գնա»։ Երբ իրեն հակադարձում էի, որ այստեղ գործ չկա, ասում էր. «Մեքենաս կվաճառեմ, կենդանիներ կպահեմ, բայց երբեք Հայաստանից չեմ գնա»։ Դա էլ այն դեպքում, երբ մենք երբեք անասնապահությամբ չենք զբաղվել, նա նման բան չէր տեսել։ Այսինքն, իր համար անծանոթ մի բանով կզբաղվեր, բայց այլ երկրում ապրելու մասին չէր մտածում անգամ»։

2019 թվականի հուլիսի 4-ին Ժորան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Եղնիկներում, որոշ ժամանակ հետո տեղափոխվել է Մարտակերտի «Ինտերնատ» զորամասի 5-րդ գումարտակ։ Ժորան եղել է շտապօգնության մեքենայի վարորդը։ «Փոքրուց մեքենա վարելու հետ սեր ուներ, դպրոցական տարիներին արդեն մեքենա էր վարում։ Հայրիկս վարորդ էր, իրեն հետն ամենուր տարել է։ Ապրում ենք Մեղրաձոր գյուղում։ Այստեղ ոստիկաններ չկային, մեքենաներին չէին կանգնեցնում, սիրում էր նաև գյուղում մեքենա վարել։ Դպրոցն ավարտելու կապակցությամբ իրեն մեքենա էինք նվիրել։ Վարելն իր տարերքն էր։

Ժորս միշտ ասում էր՝ տղեն պետք է ծառայի։ Բանակ զորակոչվելու հետ կապված ամեն բան ինքնուրույն է արել։ Միայն եկավ ու մեզ ասաց՝ այսինչ օրը գնում եմ բանակ։ Զանգեցի ամուսնուս, ասացի՝ ամսի չորսին մեր տղան բանակ է գնում։ Հունիսի 27-ին նա վերադարձավ Հայաստան, երկու օրվա մեջ կազմակերպել ենք իր մկրտությունը։ Ասացի արդեն, որ շատ էր սիրում «Եկեղեցու պատմություն» առարկան. միշտ նշում էր՝ մկրտված չեմ, չեմ կարողանում եկեղեցու խորան բարձրանալ։ Անընդհատ դա էր շեշտում։ Ամուսնուս խնդրեցի՝ արի մկրտությունը կազմակերպենք, թող Ժորը մկրտված գնա բանակ, հետո մի փորձանք չլինի, ու ամբողջ կյանքս ինձ չներեմ, որ որդուս չմկրտեցի։ Ամեն ինչ կազմակերպեցինք, մեր տղան մկրտվեց։ Մյուռոնից իրեն հանեցինք և նույն օրը զորակոչվեց ծառայության։ Շատ սիրված է եղել նաև ծառայության ժամանակ։ Բժիշկներն ու բուժքույրերն այնքան սիրով են իր մասին խոսում։ Նշում են՝ տագնապ էին հայտարարում, Ժորան արդեն կազմ ու պատրաստ էր։ Ինքն էլ էր միշտ ասում՝ ոնց որ մեր տանը լինեմ։ Երկու անգամ արձակուրդ եկավ, շատ էր փոխվել, սիրունացել էր, հասունացել, չնայած միշտ է կազմակերպված ու հասուն եղել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը մեր գյուղում իր համար կառուցվող տան տանիքի կառուցման աշխատանքներն էինք ավարտում։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգահարեց. «Մա՛մ, պապան գումար է ուղարկել, համով բաներ եմ գնել, որ քո ծնունդը նշենք»։ Ինձ էլ կարծես հրահանգեց. «Առավոտյան քույրիկին կուղարկես, թող տորթ գնի»։ Ես էլ իրեն համոզում էի՝ բանակից կգաս, պապան էլ կգա, մյուս տարի մեր նոր տանը ծնունդս կնշենք։ Բարկացավ, ասաց, որ հեռախոսը փոխանցեմ քրոջը։ Նրան էլ հրահանգեց, որ առավոտյան ինձ համար տորթ գնի։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք, աղջիկս գնաց տորթի հետևից, մեկ էլ լուր ստացանք, որ պատերազմ է սկսվել։ Առաջին պահին չեմ պատկերացրել, որ լուրջ բան է, քանի որ գիշերն էինք խոսել։ Սկսեցի իրեն զանգել, չէր պատասխանում։ Հետո արդեն իմացանք՝ երբ տագնապ է հայտարարվել, իրենց հրամանատարը հերթապահ յոթ վարորդներին հրահանգել է իջնել նկուղները, մինչև հասկանան, թե ինչ է կատարվում։ Այդ ժամանակ իրենց բուժմասին արդեն հարվածած են եղել։ Ժորն ասել է. «Չեմ կարող թաքնվել, տղե՛րք»։ Գլխարկը տվել է Արտակին ու ասել՝ բուժմասից տղերքին պետք է դուրս բերեմ։ Վիրավոր տղերքին մի կերպ իջեցրել է, պառկեցրել աստիճանների մոտ, որ չվնասվեն, ինքն էլ վազել է դեպի ավտոպարկ, որ մեքենան դուրս բերի։ Չհասած ավտոպարկ՝ մեր «Ուրալները» պայթեցրել են։ Հարվածի ալիքից մեր տղան այրվել էր»։

Սեպտեմբերի 27-ին Մարտակերտում է անմահացել Ժորան։ Սեպտեմբերի 30-ին նա արդեն տանն էր։ Մայրիկն ասում է՝ բայց ես իմ որդուն չեմ տեսել։ «19 տարեկան էր, բայց հիշողություններն այնքան շատ են, որ կարծես 50 տարի է ապրել։ Գյուղում մարդ չկա, որ իրեն ջերմությամբ չհիշի, չափսոսի իր համար»։

Ժորան քույր և եղբայր ուներ, երբ զորակոչվեց ծառայության, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Մարկը, ծնվեց պատերազմից հետո։ Ծանրագույն օրերից մեկում է տիկին Հերմինեն իմացել, որ բալիկի է սպասում։ Միասնական ու ամուր ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել, որ կարողանան դիմակայել անասելի ցավին։

Ապրելու ուժի մասին։ «Առաջին հերթին ինձ ուժ տվեց ամուսինս։ Նա ինձ դուրս բերեց ծանր վիճակից։ Եվ, իհարկե, երեխաներս։ Բոլորս ծանր օրերի միջով ենք անցել, բայց փորձում ենք ամուր մնալ ոտքերի վրա։ Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր»։

Հ. Գ. - Ժորա Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մեղրաձորի հուշարձան-պուրակում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի