Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Հիմնական օրենքի փոփոխություններին: Նրա խոսքով, ժամանակակից Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը Սահմանադրության և ժողովրդի կամքի միջև եղած անհամապատասխանությունն է: «2024 թվականից ի վեր որդեգրված քաղաքականությամբ կառավարությունը և իշխող մեծամասնությունը հենց այդ բացն են լուծում», ասել է Փաշինյանը, սակայն կոնկրետ չի նշել, որ առաջիկա մի քանի տարիներին հանրապետությունում հանրաքվե կանցկացվի:

Այնինչ, խորհրդարանի կազմը հակառակն է վկայում: Նախ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն երաշխավորում, որ Փաշինյանը կհաջողի հանրաքվեում: Երկրորդ՝ խորհրդարանական ընդդիմությունն ունի բավարար ձայներ հանրաքվեի կազմակերպումը խոչընդոտելու համար: «Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության և իշխանության տերը լինելու արտահայտությունը։ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության և իշխանության տերն է, և այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։ Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ», բացատրել է Փաշինյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես որոշել է անտարբեր չլինել։

«Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ։ Այն պետք է ունենա ներքին կենսունակություն արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և մեր երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին... Մեր ընդհանուր առաքելությունն է, որպեսզի Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև հանրային կյանքի իրական ուղենիշ՝ արտացոլելով հասարակության հասունությունը, պետության զարգացման ընթացքը և ապագայի հանդեպ մեր հավաքական տեսլականը», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրության օրվա նախօրեին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Արդյունքում, ԱԺ կմտնի միայն երեք կուսակցություն. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը»: Փաշինյանի հակառակորդները հույս ունեին, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» նույնպես տեղ կստանա խորհրդարանում: Այդ դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձայներ չէր ունենա իր սեփական մարդկանց նշանակելու կառավարության կարևոր այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի անդամները և Կենտրոնական բանկի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, նախորդ խորհրդարանը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» բավարար ձայներ ուներ Սահմանադրության նույնիսկ որոշ հոդվածներ փոփոխելու համար, կարողացավ սահմանափակել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները մինչև վերջնական լուծարումը: Մասնավորապես, քվեարկելու հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր ընտրություններից առաջ վերջին 730 օրերից առնվազն 366-ը մշտապես բնակվել են հանրապետությունում։ Բացի այդ, մեկնելուց առաջ պատգամավորները արգելեցին ընտրակաշառք ստանալու կամ դրա միջնորդ լինելու մեջ մեղադրվող անձանց մասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք, որ ընտրարշավի ընթացքում գործող կառավարության կողմնակիցները պնդում էին, որ Կարապետյանն, իբր, գնել է Ռուսաստանում գտնվող 100 հազար հայ ընտրողի ձայները և մտադիր է նրանց բերել երկիր ընտրությունների օրը։

Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը վստահ է, որ նոր խորհրդարանում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը կլինի ամենալարվածը ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մի կողմից՝ դա պայմանավորված է հասարակության ներսում կուտակված հակասություններով, մյուս կողմից՝ միջազգային լարված իրավիճակով։ «Ճգնաժամի նշաններից մեկը «Բարգավաճ Հայաստանի»՝ խորհրդարան մուտք գործելու մերժումն էր։ Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերը ամրապնդելու համար։ Փաշինյանը մեծ ջանքեր կգործադրի հանրաքվեի անցկացման համար, բայց նրա համար դժվար կլինի դրա համար իր կողմը գրավել հինգ ընդդիմադիր պատգամավորի»,ng.ru-ի հետ զրույցում ասել է Միքայել յանը։

Հայաստանի կիրառական քաղաքագիտության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը նույնպես կարծում է, որ գալիք տարիները կարող են մարտահրավերներով լի լինել։ «Հեղափոխական եռանդը կշարունակվի ներքին քաղաքականության մեջ։ Իշխանությունները կփորձեն ամբողջությամբ իրենց ենթարկեցնել մնացած բոլոր ինստիտուտները և թուլացնել ընդդիմությանը, որպեսզի հաջորդ ընտրական ցիկլերի արդյունքը պարզ լինի։ Սա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում կլինեն կոնկրետ անհատներ, բիզնեսներ, ընդդիմադիր մտածողությամբ մտավորականներ և Եկեղեցին։ Եթե իշխող կուսակցության աջակցությունը նվազի, մենք կարող ենք չհասնել 2031 թվականի հերթական ընտրություններին, այլ ականատես կլինենք արտահերթ ընտրությունների։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, երբ ներքին լեգիտիմությունը նվազում է, իշխող վերնախավը անցնում է ավելի ավտորիտար ռեժիմի, ինչը թույլ է տալիս ոչ միայն պահպանել իշխանությունը, այլ նաև վերականգնել դիրքերը ընտրությունների միջոցով», - ասել է Մելքոնյանը ng.ru-ի հետ զրույցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՕբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվիՍտեփանավանում բшխվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրшվորԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինելուԿուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինՈւկրաինայի զինվшծ ուժերի հարվшծի հետևանքով զnհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներըՋուր հավաքեք. ջուր չի լինելուԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՆա Ֆրանսիայի վերջին հույսն է․ Իլոն Մասկը՝ Լը Պենի մասինՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-իցՖրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանիՆախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգԳյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներԱռեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվելԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճՍպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. ջերմաստիճանը կնվազիԳրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համարԵրևանում կանացկացվեն Գարեջրի օրերԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՍտորջրյա աղե հսկաները. Մեռյալ ծովի զարմանահրաշ կերտվածքներըԵս Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում՝ ժամանակն է, որ այս պшտերազմն ավարտվի․ ԹրամփԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Ջնջեմ»Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավորՈղբերգական դեպք՝ Երևանում. վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանըՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումԹել Ավիվը և Բեյրութը համաձայնության են եկելՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցում«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողինՍևանա լճում հեծանվանավակ է շրջվելՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկելԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ ԱՄՆ-ը ավարտել է Իրանի դեմ hարվածների նոր փուլը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է