Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակությանը՝ ԵՄ-ում Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչության կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով խորհրդական (Բրյուսել) Ալեքսանդր Հյուստինգի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ սպորտի ոլորտում միջազգային կապերի զարգացումը, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Կառավարության առաջնահերթություններից է: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ ամրագրված են ոլորտի կարևոր թիրախները․ բացի մարզական նվաճումներից՝ սպորտը դիտարկվում է նաև հանրային առողջության, ֆիզիկական ակտիվության և կյանքի որակի բարելավման կարևոր բաղադրիչ։ Նախարարը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների զգալի մասը միտված է սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու հնարավորությունները հասանելի լինեն Հայաստանի բոլոր բնակավայրերում, տարբեր տարիքային խմբերի և բնակչության բոլոր շերտերի համար։

 

Նախարարը կարևորել է նաև երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը սպորտում՝ ընդգծելով, որ սպորտային մշակույթը պետք է ձևավորվի վաղ տարիքից։ Այս համատեքստում անդրադարձ է եղել դպրոցահասակ երեխաների շրջանում անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին։

 

Նա անդրադարձել է նաև տվյալահեն քաղաքականությունը՝ նշելով, որ մշակվում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը, որը պետք է ապահովի տվյալների կենտրոնացումն ու միասնական իրավական կարգավորումները՝ նպաստելով կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։

 

ԿԳՄՍ նախարարն առանձնակի շեշտել է Եվրոպայի և աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ ներկայացնելով միջազգային սպորտային մրցաշարերի հյուրընկալման պետական քաղաքականությունը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սպորտային խոշոր միջոցառումները նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, և Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին դրական փորձ է կուտակել։

Անդրադարձ է եղել առաջիկա տարվա խոշոր միջազգային մրցաշարերին, այդ թվում՝ ծանրամարտի աշխարհի և մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին, Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին, ինչպես նաև Վրաստանի հետ համատեղ ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության անցկացմանը։ Նշվել է, որ այս նպատակով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում և Իջևանում:

Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Հյուստինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը սպորտի ոլորտում։ Նշվել է, որ Հայաստանը 2008 թվականից անդամակցում է Եվրոպայի խորհրդի Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին (EPAS), որի նպատակն է նպաստել անդամ պետություններում Եվրոպական մարզական խարտիայի և Սպորտային էթիկայի օրենսգրքի սկզբունքների արդյունավետ կիրառմանը:

Պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի քննարկելու 2021 թվականին վերանայված Եվրոպական սպորտային խարտիայի իրականացման ընթացքը։ Ալեքսանդր Հյուստինգի խոսքով՝ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի համար սպորտի քաղաքականության հիմնական ուղենիշն է։ Այն արտացոլում է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։ Խարտիան խթանում է էթիկայի, ներառականության, կայունության, բոլորի համար հասանելիության, արդյունավետ կառավարման, բարեվարքության, կրթության և առողջության սկզբունքների վրա հիմնված սպորտի մոդելը։

Այցի շրջանակում Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակությունն այցեր է կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Ֆուտբոլի ակադեմիա, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, մի շարք այլ մարզական ենթակառուցվածքներ: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի, Հակադոպինգային գործակալության, Պարալիմպիկ կոմիտեի, Համահայկական կամավորական միության ներկայացուցիչների, մարզական լրագրողների, ինչպես նաև մի շարք պրոֆեսիոնալ մարզիկների հետ: 

Հետևեք մեզ՝ այստեղ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ Ակոպյան