Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը
SOCIETYՈւժ, կամք և թիմային ոգի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը։ 4 տարիների ընթացքում ընկերությունը 22 մլն դրամ է հատկացրել կարևոր այս միջոցառման կայացման համար։
Սպորտային և ռազմամարզական միջոցառումների աջակցությունը ԶՊՄԿ-ի համար ռազմավարական կարևորություն ունի։ Դրանք ոչ միայն կոփում են առողջ մարմին, այլև մասնակիցների մոտ ձևավորում են թիմային պայքարի և միասնական լինելու չափազանց կարևոր հատկություններ։
Այս տարի մրցույթ-փառատոնը համախմբել է 14-17 տարեկան պատանիների՝ գրեթե ողջ Հայաստանից։ Մասնակիցների մոտ 30 տոկոսը սյունեցիներ են, «Դավիթբեկյան խաղեր»-ին են եկել մասնակցելու նաև Երևանից, Տավուշից, Շիրակից, Լոռիից, Արմավիրից, Գեղարքունիքից և այս տարի առաջին անգամ նաև ՌԴ-ից։ Փառատոն մրցույթին առաջին տարում մասնակցել էր 80 պատանի, հետո թիվը տարեցտարի աճել է և 2026-ին հասել 240 մասնակցի։
Ուրախալի է տեսնել, թե ինչպես է նախաձեռնությունն աճում և դառնում ավելի պահանջված։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Ucom Supports Coca-Cola Fest 2026
4
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



