Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, ուրախ երեխա էր, բոլորի սրտով էր առաջնորդվում։ Բոլորի ուրախությունն էր, իրեն շատ էին սիրում։ Պատանեկության տարիներին էլ իրեն սիրում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Լրիվ ուրիշ՝ հանգիստ, խելամիտ բնավորություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորիի մայրիկը՝ տիկին Համեստը։ Գրիգորին ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Մարտունու արհեստագործական ուսումնարանում։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, հարվածային էր։ Ընդունակ էր, խելացի, և եթե ավելի շատ ջանք գործադրեր, առաջադիմությունն ավելի լավը կլիներ։ Մաթեմատիկայից ինչ հարց տային, նա առաջինն էր պատասխանում։ Խելացի էր շատ»։

Ուսումնարանն ավարտելուց հետո Գրիգորին մեկնել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հայկազովի զորամասում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է պատվոգրերով և կրծքանշաններով։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո 2009 թվականից Գրիգորին անցնում է պայմանագրային զինծառայության Մարտակերտի 5-րդ պաշտպանականում՝ որպես 14-րդ հրաձգային վաշտի ավագ։ «Իրեն այդ ընթացքում ուղարկեցին Երևան՝ ենթասպայական կուրսերի: Երեք տարուց ավելի ենթասպա է եղել, ընդհանուր առմամբ՝ վեց տարի պայմանագրային զինծառայող եղավ։ Նա շատ հանգիստ բնավորություն ուներ, և երբեմն ասում էր՝ չեմ կարող շատ խիստ լինել, ծառայությունն իմ գործը չի։ Հրամկազմն իրենից շատ գոհ էր, ասում էին՝ դուրս մի արի ծառայությունից, բայց նա իր որոշումը չփոխեց»։ Պայմանագրային ծառայությունից դուրս գալուց հետո Գրիգորին արդեն Ստեփանակերտում «Գրանդ Քենդի» ընկերությունում երկու տարի աշխատում է որպես վարորդ։

Գրիգորին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 2017 թվականին նա մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, երկու տարի անց վերադառնում տուն՝ Բերդաշեն։ Մայրիկն ասում է՝ չնայած Ռուսաստանում արդեն լավ աշխատանք ուներ, նոր ընկերներ էր ձեռք բերել, բայց չկարողացավ այնտեղ երկար մնալ ու վերադարձավ Արցախ։ Գրիգորին որպես վարորդ էր աշխատում, ապրում էր իր սովորական առօրյայով, շրջագայում։ Հասցրել էր ընկերոջ հետ լինել Արևմտյան Հայաստանում՝ իր հետ Արցախ բերելով Վանա լճի ջրից ու հողից մի մասնիկ։ 2020 թվականի ամռանն ընտանիք է կազմում։ Սպասում էին առաջնեկին, երբ սկսվեց պատերազմը։ «Նա Ստեփանակերտում էր աշխատում։ Առաջին օրն աշխատանքից եկավ տուն, շորերը փոխեց, բոլոր փաստաթղթերը թողեց տանը, ամուսնական մատանին մատից հանեց, դրեց սեղանին և մեր համագյուղացիների հետ կամավոր մեկնեց մարտի դաշտ։ Չսպասեց, որ իրեն ծանուցագիր ուղարկեն. «Ես պատերազմ եմ գնում, չեմ սպասելու, որ ինձ կանչեն։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ»»։

Պատերազմի ընթացքում Գրիգորին համարյա ամեն օր կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Եղել է Մարտունու առաջնագծում։ «Երկար չէր կարողանում խոսել, բայց գոնե երկու րոպե զրուցում էինք՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի բան չի լինի, հանգիստ եղեք»։

Նոյեմբերի 3-ին է եղել Գրիգորիի վերջին զանգը։ Այդ օրը թշնամին սարսափելի գրոհ է ձեռնարկել Մարտունու ուղղությամբ՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրթիռահրետանային միջոցներ։ Մարտունիում նոյեմբերի 3-ին Գրիգորին անմահանում է։ Ընտանիքը բավականին երկար է սպասել ու փնտրել նրան։ «Փետրվարի 16-ին ենք լուրն իմացել։ Այդքան ժամանակ իրեն ամենուր փնտրում էինք, բայց ոչ մի տեղ չկար՝ ո՛չ ողջերի մեջ, ո՛չ զոհվածների։ Հետո արդեն ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց իր ինքնությունը»։

Ամիսներ անց ծնվում է Գրիգորիի որդին։ Ցավոք, հայր ու որդի այդպես էլ չեն հանդիպում։ «Զրույցների ժամանակ կնոջը միշտ ասում էր՝ Անյա, քեզ լավ կնայես, նույնն էլ մեզ էր հորդորում, որ անենք»։

Հիմա Գրիգորին հայրենի Բերդաշենում է։ «Իմ ամենամեծ կարոտն է, ամենամեծ դժվարությունը, որ ունենք, չենք կարողանում մեր տղային այցի գնալ, մի ծաղիկ տանել նրան։ Գուցե եթե մեր հողում լինեինք, կարողանայինք իր մոտ հաճախակի գնալ, այսքան ծանր չլիներ։ Իսկ հիմա ուղղակի ահավոր է այս վիճակը։ Ես իր բոլոր մեդալները, իրերը, այն, ինչ հնարավոր էր, ինձ հետ բերեցի՝ որպես փոքրիկ հուշ իմ որդուց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու որդի ունեմ՝ Գրիգորին ու Գևորգը։ Պատերազմի ժամանակ չիր ու չամիչ չեն բաժանում, ինչպես ժողովուրդն է ասում։ Միայն իմ որդին չէր, որ զոհվեց այս պատերազմում։ Որդու կորստի ցավն անտանելի է, թող ոչ մի ծնող այս ցավը չզգա։ Ես տարբերություն չեմ դնում մեր բոլորիս որդիների միջև, որոնք զոհվեցին։ Ե՛վ մեր որդիները զոհվեցին, և՛ մենք մեր հողից դուրս եկանք։ Հայաստանն էլ է մեր հայրենիքը, բայց ծննդավայրն ուրիշ է։ Ես հիմա չեմ կարողանում իմ որդու գերեզմանին այցի գնալ։ Իմ ընտանիքը, երեխաներս, իմ Գրիգորիի որդին են ուժ տալիս, մի քիչ սփոփում այս ցավը։ Նայում եմ թոռնիկիս՝ հոր աչքերն ունի, ամեն ինչով շատ նման է տղայիս։ Գրիգորիիս կինն էլ արդեն հարս չի, աղջիկ է ինձ համար, իր մասին էլ եմ շատ մտածում։ Հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է, թող ոչ ոք չապրի այն, ինչի միջով մենք անցանք։ Ամեն օր Աստծուն աղոթում եմ խաղաղության համար, որ մեր բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն։ Ես անգամ թշնամուս այս ցավը չեմ ցանկանա»։

Հ. Գ. - Գրիգորի Գաբրիել յանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արցախում՝ հայրենի Բերդաշենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակը