Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կորեայի Հանրապետության իշխանությունները ցանկանում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար քրեական պատասխանատվության տարիքը իջեցնել մինչև 13 տարեկան՝ երկրում դեռահասների հանցավորության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Yonhap գործակալությանը։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ երկրի գործող օրենքների համաձայն՝ քրեական պատասխանատվությունը հասնում է 14 տարեկանից, և 14-ից 19 տարեկան հանցագործությունների մեջ մեղադրվողներին կարող է սպառնալ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։ Միևնույն ժամանակ, անչափահաս իրավախախտների համար, որոնց տարիքը դեռ չի հասել 14-ի, ամենախիստ պատիժը կարող է լինել ուղղիչ հիմնարկ ուղարկելը՝ մինչև երկու տարի ժամկետով։

«Կառավարության կողմից անցկացված հանրային քննարկման արդյունքներով եզրակացություն է արվել, որ անչափահաս իրավախախտների համար քրեական պատասխանատվության տարիքը պետք է իջեցնել 14-ից 13 տարեկան, բայց միայն ծանր, առանձնապես ծանր և կրկնվող հանցագործությունների դեպքում», - ասված է գործակալության նյութում։

Ինչպես նշվում է, երեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախարարների կաբինետում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում գենդերային հավասարության և ընտանիքի հարցերով նախարարությունը ներկայացրել է քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնելու անհրաժեշտության վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։ Այդ հարցումները նախկինում հանձնարարել էր անցկացնել երկրի նախագահ Լի Ջե Մյոնը։

Հարցումներից մեկի արդյունքներով, որին մասնակցել են 199 մեծահասակ և 43 երիտասարդ, համապատասխանաբար 78% և 67% պստասխանողներ հանդես են եկել քրեական պատասխանատվության տարիքի լիարժեք նվազեցման օգտին՝ անկախ հանցագործության ծանրության աստիճանից։

Նախարարության կողմից անցկացված մեկ այլ նման հարցման ժամանակ հարցված 212 հարավկորեացի քաղաքացիների 46,7%-ը հանդես է եկել տարիքի մասնակի նվազեցման օգտին, բայց միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար։

Ընդ որում, բոլոր պատասխանողների ավելի քան կեսը (55,8%) համարել է, որ քրեական պատասխանատվության տարիքը անհրաժեշտ է իջեցնել հենց մեկ տարով։

Yonhap-ի տվյալներով՝ տարիքը նվազեցնելու մտադրությունը պայմանավորված է, գլխավորապես, վերջին տարիներին դեռահասների կողմից կատարվող քրեական հանցագործությունների թվի աճով, հատկապես՝ վաղ դեռահասության տարիքում։

Գենդերային հավասարության և ընտանիքի գործերով նախարարության զեկույցի արդյունքներով, որոնք մեջբերում է գործակալությունը, 2025 թվականին ոստիկանության կողմից ձերբակալված անչափահաս իրավախախտների (10-ից 13 տարեկան) քանակը կազմել է 21,095 մարդ, ինչը մոտավորապես 2,2 անգամ ավել է 2020 թվականի համեմատ, երբ ձերբակալվել էր 9,606 մարդ։

Բացի այդ, բռնի հանցագործությունների թվի զգալի աճ է գրանցվել՝ ընդհանուր առմամբ 2,8 անգամ։ Մասնավորապես, բռնաբարության և ոտնձգությունների դեպքերի քանակն ավելացել է 1,98 անգամ, իսկ գողությունները՝ 1,97 անգամ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել