Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 4-ից մեկնարկել է «ԿապանՖեստ 2026» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը։ Փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանն ընդգծում է, որ «Կապան Ֆեստ»-ն արդեն վաղուց գերազանցել է երաժշտական փառատոնի սահմանները՝ ձևավորելով ստեղծագործական մեծ համայնք։

«Ամեն անգամ Կապան վերադառնալիս զգում եմ նույն ջերմությունն ու ոգևորությունը։ Այս տարիների ընթացքում փառատոնի մասնակիցները, մեր ամբողջ թիմը և, իհարկե, հանդիսատեսը միասին ստեղծեցին բացառիկ արվեստային միջավայրը, որը «Կապան Ֆեստ 2026»-ը դարձրեց յուրահատուկ տոն։ Արդեն չորրորդ անգամ այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք սիրում և գնահատում են դասական երաժշտությունը, հավատում արվեստի ուժին և ցանկանում են լինել այս ստեղծագործական մթնոլորտի մի մասը։ Մեզ համար ամենամեծ արժեքը հենց այս համայնքն է, որը ձևավորվել է փառատոնի շուրջ»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց նաև, որ չորրորդ անգամ անցկացվող «Կապան Ֆեստ»-ը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես միջազգային մշակութային կարևոր հարթակ, որտեղ միավորվում են համաշխարհային արվեստը, հայկական մշակութային ինքնությունը, փորձն ու երիտասարդությունը՝ Կապանը դարձնելով բարձր արվեստի և մշակութային երկխոսության կենտրոն։

«Կապան Ֆեստ 2026»-ի ծրագրում ընդգրկված էին անվանի արտիստների մասնակցությամբ համերգներ, դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ։

Փառատոնի կարևոր ուղղություններից մեկը «Կապան Ֆեստ Ակադեմիան» է, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին՝ ձեռք բերելով արժեքավոր մասնագիտական փորձ։ Ակադեմիան այս տարի համալրված է 55 երիտասարդ տաղանդներով, սակայն հռչակավոր արտիստների հետ վարպետաց դասերին, աշխատարաններին ու համերգներին մասնակցեցին մոտ 120 երիտասարդ երաժիշտներ Կապանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտասահմանից։

Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը ։ Վիեննական երեկոյով էլ կեզրափակվի «Կապան Ֆեստ 2026»-ը՝ խոստանալով վերադառնալ ուղիղ մեկ տարի անց՝ նորից հուլիսի 4-ին։

«Առաջին անգամ Կապանում ունենալու ենք վիեննական վալս, որտեղ հանդիսատեսը սովորելու է պարել նվագախմբի երաժշտության ներքո։ «Կապան Ֆեստ»-ն այնքան է աճել, որ ունենալու ենք «Կապան Ֆեստ»-ի նվագախումբ։ Կհնչեն ամենահայտնի վիեննական վալսերը և բազմաթիվ անակնկալներ»,- ասաց Ավանեսյանը։

Հավելենք, որ «Կապան Ֆեստ»-ի բոլոր համերգները բաց են հանդիսատեսի համար, իսկ կրթական ծրագրերն ու վարպետության դասերը հնարավորություն են տալիս երիտասարդ երաժիշտներին ներգրավվելու փառատոնի կրթական գործընթացում՝ որպես հյուր մասնակիցներ։ Փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է։ «Կապան Ֆեստ 2026»-ի իրականացմանն աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ և աջակիցներ։


Տաճարի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով յոթ մարդ է մահացելLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Օգոստոսի 13-ին ինքն իրեն կյանքից զրկած զինվորին քնելու հարցի շուրջ հшյհпյել ենԱդրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները 2 տղամարդու աչքերին դևեր են երևացել․ նրանք վախից մահացել ենՈղբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը