Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքում

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր ռիսկի գործոններից մեկն այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են աբդոմինալ գիրությամբ։ Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի նահանգային համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Lipidology ամսագրում։

Գիտնականները պարզել են, որ ավոկադոյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) մասնիկների կոնցենտրացիան։ Ի տարբերություն ՑԽԼ խոլեստերինի ընդհանուր մակարդակի՝ այս մասնիկների քանակը համարվում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի ինքնուրույն ցուցանիշ։ Հետազոտողների գնահատմամբ՝ արձանագրված փոփոխությունները համապատասխանում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի մոտավորապես 4%-անոց նվազմանը։

«Եթե մարդը ցանկանում է բարելավել իր սննդի որակը, ապա փոքրիկ փոփոխությունն իրագործելն անհամեմատ ավելի հեշտ է, քան սննդակարգն ամբողջությամբ փոխելը։ Գիրություն ունեցող մարդկանց համար օրական մեկ ավոկադո ուտելը կարող է հրաշալի առաջին քայլ դառնալ»,- նշել է հետազոտության առաջին հեղինակ Ջանհավի Դամանին։

ՑԽԼ մասնիկները խոլեստերինը տեղափոխում են ամբողջ օրգանիզմով։ Ընդ որում, երկու հոգի կարող են ունենալ «վատ» խոլեստերինի միևնույն մակարդակը, սակայն սրտանոթային հիվանդությունների տարբեր ռիսկայնություն, եթե նրանցից մեկի մոտ ՑԽԼ մասնիկների քանակն ավելի շատ է։ Հատկապես վտանգավոր են մանր մասնիկները, որոնք ավելի հեշտությամբ են ներթափանցում զարկերակների պատերի մեջ և նպաստում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացմանը։

Այս վահանիկների կուտակմանը զուգընթաց՝ անոթները նեղանում են և կորցնում իրենց առաձգականությունը, ինչը ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսի ժամանակ բարձրացնում է արյան ճնշումը և մեծացնում այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսին է սրտամկանի ինֆարկտը։

Հետազոտության ընթացքում վերլուծվել են 25 տարեկանից բարձր 786 չափահաս անձանց տվյալներ, որոնք մասնակցել են վեցամսյա «Habitual Diet and Avocado Trial» գիտափորձին։ Բոլոր մասնակիցներն ունեցել են որովայնային գիրություն։ Կամավորների կեսը շարունակել է հետևել իր սովորական կենսակերպին, իսկ մյուս կեսն ամեն օր կերել է մեկական ավոկադո՝ առանց փոխելու իր մնացած սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը։

Ավելի վաղ այս հետազոտության շրջանակներում ցույց էր տրվել, որ ավոկադոյի ամենօրյա օգտագործումը չի հանգեցնում մարմնի քաշի կամ գոտկատեղի շրջագծի նվազմանը, սակայն նպաստում է ՑԽԼ խոլեստերինի մակարդակի իջեցմանը։

Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, ովքեր ամեն օր ավոկադո են կերել, ՑԽԼ մասնիկների կոնցենտրացիան նվազել է միջինում 49 նանոմոլով՝ մեկ լիտրի հաշվարկով, ինչը համապատասխանում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի մոտ 4%-անոց կրճատմանը։

Հեղինակները նշում են, որ թեև այս էֆեկտը չի կարելի հսկայական համարել՝ համեմատած սննդակարգի համալիր բարելավման օգուտների հետ, այնուամենայնիվ, այն կարևոր քայլ է սրտի առողջության ամրապնդման ճանապարհին։

Դրական ազդեցությունը նկատվել է անկախ մասնակիցների տարիքից, սեռից, ռասայից, էթնիկ պատկանելությունից և մարմնի զանգվածի ինդեքսից։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ավոկադոյի ներառումը սննդակարգում կարող է օգտակար լինել որովայնային գիրություն ունեցող մարդկանց մեծամասնության համար։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ օրական մեկ ավոկադո ուտելու օգտակար ազդեցությունը պահպանվում է նաև իրական կյանքում, որտեղ մարդկանց սննդակարգը շատ ավելի քիչ է վերահսկվում, քան կլինիկական հետազոտությունների խիստ պայմաններում»,- ընդգծել է աշխատանքի համահեղինակ Քրիստինա Պետերսենը։

Այդուհանդերձ, հետազոտողները խորհուրդ են տալիս սննդակարգում էական փոփոխություններ կատարելուց առաջ խորհրդակցել բժշկի կամ որակավորված սննդաբանի հետ՝ հաշվի առնելով առողջական անհատական առանձնահատկությունները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Տիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան