Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է ներդնում միջազգային տեղեկատվական դաշտում այնպիսի կերպար ձևավորելու համար, թե իբր հանդիսանում է բազմամշակութային, հանդուրժողական և տարբեր կրոնների ու ժողովուրդների խաղաղ համակեցության օրինակ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են ռեպորտաժներ, որոնցում Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղ քրիստոնյաները, հրեաները և մահմեդականներն իբր ապրում են առանց խտրականության, իբր ազատորեն իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը և համարվում են հասարակության լիարժեք անդամներ։

Այս քարոզչական պատկերը նպատակ ունի ցույց տալու, թե Ադրբեջանը դարձել է ժամանակակից, առաջադեմ և բաց հասարակություն։ Սակայն այդ ջանքերի իրական ենթատեքստը շատ ավելի խորն է. Բաքուն փորձում է միջազգային հանրության աչքերում ազատվել այն քաղաքական ու բարոյական ծանր բեռից, որը ստեղծվել է Արցախի հարցի և այնտեղ իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով։ Իրականությունը, սակայն, էականորեն տարբերվում է ստեղծվող պատկերից։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը պատմականորեն հեռու է եղել այն հանդուրժողականությունից, որի մասին խոսում է պաշտոնական քարոզչությունը։

Տարբեր ժամանակահատվածներում ճնշումների են ենթարկվել լեզգիները, թալիշները, ավարները և այլ խմբեր, սահմանափակվել է նրանց մշակութային ինքնության ազատ դրսևորումը, իսկ ազգային առանձնահատկությունների պահպանման հնարավորությունները գնալով նեղացել են։ Դա է պատճառներից մեկը, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների թվաքանակը տոկոսային հարաբերակցությամբ նվազել է, իսկ նրանց ինքնությունը հաճախ ենթարկվել է ասիմիլացիոն քաղաքականության։ Եթե պետությունը իսկապես լիներ բազմամշակութային համակեցության օրինակ, ապա ազգային բազմազանությունը ոչ թե կնվազեր, այլ կունենար պահպանման և զարգացման բնական պայմաններ։

Արցախի պատմությունը բոլորովին այլ հարթության վրա է։ Այստեղ խոսքը ոչ թե առանձին խմբերի մշակութային սահմանափակումների, այլ մի ամբողջ բնիկ ժողովրդի՝ հազարամյակներ շարունակ իր հայրենի հողում ապրած հայության բռնի տեղահանման մասին է։ Ադրբեջանը, փորձելով ներկայանալ որպես հանդուրժողականության տիպար, ստվերում է այն երկարամյա հակահայկական քաղաքականությունը, որը տարիներ շարունակ ձևավորվել և սերմանվել է պետական մակարդակով։ Հայատյացությունը Ադրբեջանում հաճախ ստացել է ծայրահեղ դրսևորումներ՝ սկսած կրթական և տեղեկատվական ոլորտներում հակահայկական քարոզչությունից մինչև հայերի նկատմամբ բռնության բացահայտ հերոսացում։ Քնած հայ սպայի կացնահարողի պետական պարգևատրումը և նրա ներկայացումը որպես ազգային հերոս դարձել է այդ քաղաքականության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Երբ պետությունը նման գործողությունը ոչ թե դատապարտում, այլ խրախուսում է, դժվար է խոսել իրական հանդուրժողականության մասին։

Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ մի կողմից՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում խոսում է կրոնների և մշակույթների խաղաղ համակեցության մասին, իսկ մյուս կողմից՝ իրականացրել է Արցախի էթնիկ զտումը։ 2023 թվականին Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանումը միջազգային բազմաթիվ փորձագետների կողմից գնահատվել է որպես էթնիկ զտման և ցեղասպանական գործողության դասական օրինակ։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, գերեզմանները, եկեղեցիները, պատմական բնակավայրերը և տեղափոխվել Հայաստան։ Սա պարզապես ռազմական գործողության հետևանք չէր, այլ քաղաքական գործընթաց, որի արդյունքում Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։ Հազարամյակներ շարունակ հայկական բնակչությամբ հայտնի տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում մնաց առանց իր բնիկ ժողովրդի։

Սակայն խնդիրը միայն բնակչության բռնի տեղահանությամբ չի ավարտվում։ Ադրբեջանի գործողությունները շարունակվում են մշակութային ոլորտում՝ ստանալով մշակութային ցեղասպանության բնույթ։ Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները և այլ պատմամշակութային հուշարձաններ ենթարկվում են ոչնչացման, վերափոխման կամ ինքնության փոփոխության փորձերի։ Տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ հայկական հուշարձանների մի մասը վնասվել է, մի մասը՝ ամբողջությամբ վերացվել, իսկ մյուսների դեպքում իրականացվում է պատմական պատկանելության փոփոխության քաղաքականություն։ Բազմամշակութայնության անվան տակ Ադրբեջանը փորձում է այդ հուշարձանները ներկայացնել որպես իբր ուդիական ծագում ունեցող կառույցներ։ Սա պարզապես «գիտական վեճ» չէ, այլ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց։ Հայկական եկեղեցիների և վանքերի ինքնության փոփոխության, ավելի ստույգ՝ յուրացման փորձը նպատակ ունի վերացնել հայկական ներկայության պատմական ապացույցները և ստեղծել նոր պատմական նարատիվ, ըստ որի՝ Արցախում (ու ոչ միայն Արցախում) հայկական մշակութային ժառանգությունը կա՛մ գոյություն չի ունեցել, կա՛մ եղել է այլ էթնիկական խմբերի սեփականությունը։

Պարադոքսն այն է, որ Ադրբեջանում ուդիական համայնքը ներկայում շատ փոքրաթիվ է, և բացի մի քանի տասնյակ կամ հարյուր մարդկանցից, դժվար է խոսել լայնածավալ ուդիական ներկայության մասին։ Այդուհանդերձ, հենց այդ համայնքի անունով է փորձ արվում վերաիմաստավորել հայկական հուշարձանների պատմությունը։ Այս քաղաքականությունը հիշեցնում է պատմական հիշողության համակարգված վերաձևակերպման փորձ, երբ ոչ միայն ֆիզիկապես է ոչնչացվում ժառանգությունը, այլ նաև փոխվում է դրա պատմությունը։

Մշակութային ցեղասպանության էությունը հենց դա է՝ վերացնել ժողովրդի ներկայության նյութական և խորհրդանշական հետքերը, որպեսզի ապագա սերունդների համար դժվար լինի ապացուցել այդ ժողովրդի պատմական կապը տվյալ տարածքի հետ։ Եթե եկեղեցին այլևս չի ներկայացվում որպես հայկական, եթե խաչքարերը վերացվում են, եթե գերեզմանոցները քանդվում են, ապա ժամանակի ընթացքում ձևավորվում է նոր պատկեր, որտեղ հայերի հազարամյակների ներկայությունը փորձում են ներկայացնել որպես երկրորդական կամ ընդհանրապես գոյություն չունեցող երևույթ։

Այս ամենի պայմաններում հատկապես աչքի է ընկնում հայկական կողմի պասիվությունը միջազգային տեղեկատվական և քաղաքական դաշտում։ Մինչ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում իր իմիջը ձևավորելու, իսկ ավելի ստույգ՝ մաքրվելու համար, Հայաստանը չի իրականացնում համարժեք մասշտաբի համակարգված քարոզչական և դիվանագիտական արշավ՝ Արցախի էթնիկ զտման և մշակութային ոչնչացման հարցը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար։ Առանձին հայտարարություններ, փորձագիտական քննարկումներ կամ սփյուռքյան նախաձեռնություններ, իհարկե, գոյություն ունեն, սակայն դրանք չեն վերածվել պետական մակարդակի երկարաժամկետ ռազմավարության։ Աշխարհի ուշադրությունը ժամանակի ընթացքում թուլանում է, եթե տվյալ հարցը մշտապես չի հիշեցվում, չի փաստագրվում և չի ներկայացվում նոր փաստերով ու նոր նախաձեռնություններով։

Ադրբեջանի հաշվարկը հենց դրա վրա է կառուցված։ Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը հակված է կենտրոնանալ նոր ճգնաժամերի վրա, իսկ նախկին իրադարձությունները աստիճանաբար դուրս են մղվում տեղեկատվական հոսքերից։ Եթե հայկական կողմը չի ստեղծում փաստերի, լուսանկարների, արբանյակային պատկերների, իրավական փաստաթղթերի և վկայությունների համակարգված բազա և չի ներկայացնում դրանք միջազգային դատարաններում, կազմակերպություններում ու լրատվական հարթակներում, ապա Բաքվի կողմից կառուցվող «հանդուրժողական պետության» պատկերը կարող է ավելի ազդեցիկ դառնալ։

Այդ դեպքում վտանգ կա, որ Արցախի հայաթափումը ներկայացվի ոչ թե որպես էթնիկ զտում, այլ որպես «հակամարտության ավարտից հետո տեղի ունեցած բնական միգրացիա», իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես «վերականգնողական աշխատանք» կամ «պատմական վերաիմաստավորում»։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մինչ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել իր քաղաքական և մշակութային հանցագործությունները, Հայաստանում հանրային և պետական դիսկուրսում հաճախ գերակշռում է «խաղաղություն կառուցելու» միակողմանի գաղափարը՝ առանց այն հարցի բավարար շեշտադրման, թե ի՞նչ տեղի ունեցավ Արցախում, և ի՞նչ է շարունակվում տեղի ունենալ այնտեղ։ Խաղաղությունն ինքնին կարևոր նպատակ է, սակայն խաղաղության մասին խոսելը չի կարող նշանակել լռել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության մասին։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ չարձանագրված և չդատապարտված հանցագործությունները ոչ միայն մնում են անպատիժ, այլ նաև ստեղծում են նոր հանցագործությունների վտանգավոր նախադեպեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան