Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան

Որոշ իրավապահ մարմինների և ԿԸՀ-ի գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք է հայտնել Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ի բակում ճեպազրույցի ժամանակ։

«Մինչև օգոստոսի 2-ը ԱԺ-ում ներկայացվածություն ունեցող ուժերը ի՞նչ պետք է իրականացնեն․ կազմակերպչական բնույթի, խմբակցության կազմավորման և նախապատրաստական աշխատանքներ։ Ի վերջո, դա ենթադրում է ԱԺ առաջին նստաշրջանի նիստերի անցկացում։ Հիմա իրենք ի՞նչ են ասում, ո՞նց են փորձում մեկնաբանել։ Ասում են՝ գիտեք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց տանենք կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Հենց այս աբսուրդը բացառելու համար ՍԴ-ն դեռևս 2021 թվականի դեկտեմբերին՝ թիվ 16-19 որոշմամբ, ուղիղ արձանագրել էր, որ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող գտնվել ազատազրկման պայմաններում, նրա ազատությունը չի կարող սահմանափակվել։ Կա մեկ բացառություն՝ ԱԺ-ի համաձայնությամբ, ինչպես այդ գործընթացը քանիցս տեսել եք։ Հիմա ԿԸՀ-ն, դատախազությունը, վստահ եմ, մի քանի ժամ անց նաև քննչական մարմինը պետք է փորձեն ՍԴ որոշումը խախտելուն ուղղված գործողություններ կատարել։ Բայց կանխավարկածը ո՞րն է։ Օրինակ՝ ԿԸՀ-ն անկախ սահմանադրական մարմին է, որը պետք է կաշկանդված լինի ոչ թե դատախազության ցանկություններով, այլ ՍԴ որոշմամբ։ Բայց իրավիճակն այլ է»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների պատկերացմամբ՝ պատգամավորի կարգավիճակն ու պատգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը նույնական են։

«Հետևաբար, ՍԴ որոշման ուժով օգոստոսի 2-ին անձը չի կարող լինել անազատության մեջ՝ ելնելով նրանից, որ պատգամավոր է և լիազորություններ է ստանձնել։ Սակայն ՍԴ-ն, որը պետք է լինի այս հարցերին պատասխան տվող մարմինը, օգտագործել է ոչ թե «լիազորությունների ստանձնում», այլ «պատգամավորի կարգավիճակ» եզրույթը։ Սա նշանակում է, որ այն, ինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի և Հայկ Սուքիասյանի նկատմամբ, իրավաբանությունից դուրս է, իրավունքից դուրս է, օրենքից դուրս է, ողջամտությունից դուրս է, բայց ավարտ է ունենալու, վստահ եղեք»,- ասել է նա։
Վարդևանյանը հավելել է, որ դատախազությունը դեռ հուլիս ամսից պնդում է, թե շատ կարևոր է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հետապնդում իրականացվի։

«Ստացվում է, որ այսքան շաբաթ հետո իրենք դեռ խոսում են ինտենսիվության մասին։ Ստացվում է՝ հուլիսի 13-ին նախորդած ժամանակահատվածը կարծես հուլիսի 1-ն է եղել, երբ նույն բովանդակությամբ կրկին միջնորդություն էին ներկայացրել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Ասում եմ՝ բա ի՞նչ եղավ այդ 12 օրը, չէ՞ր քանդվում երկիրը, գործը, քրեական վարույթը և այլն։ Հիմա էլ հուլիսի 13-ից հետո ևս այսքան օր է անցել, բայց իրենք նույն տոնայնությամբ խոսում են ինտենսիվության, քրեական վարույթի և այլնի մասին։ Նարեկ Կարապետյանը, իմանալով, որ ԿԸՀ-ն հրապարակայնորեն ներկայացրել է, որ իր վերաբերյալ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել, և թեև ԿԸՀ-ն այն վերադարձրել է, դա իրավական տեսանկյունից չի նշանակում, որ վարույթն անհետացել է։ Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել։ Չնայած դրան՝ նույն դատախազները նույն տոնայնությամբ շարունակում են արտահայտել նույն մտքերը։ Ցավով եմ ասում այս ամենը»,- ասել է նա։

Օգոստոսի 13-ին ինքն իրեն կյանքից զրկած զինվորին քնելու հարցի շուրջ հшյհпյել ենԱդրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները 2 տղամարդու աչքերին դևեր են երևացել․ նրանք վախից մահացել ենՈղբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի