Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդիկ հաճախ են օգտվում դայակի ծառայություններից: Սակայն, սովորական դայակներից զատ, կան նաև... ռադիոդայակներ: Դա մի կոմպակտ սարք է, որը փոխանցում է ձայները հեռավորության վրա: Այն օգտագործվում է երեխային վերահսկելու համար, երբ ծնողները չեն կարող մոտակայքում լինել: Այդ սարքը բաղկացած է երկու բլոկից՝ միկրոֆոնով բլոկը տեղադրվում է երեխայի սենյակում, ընդունիչով բլոկը նախատեսված է ծնողների համար։ Ռադիոդայակը թույլ է տալիս լսել այն ամենը, ինչ անում է երեխան: Սարքն ունի գործողության մեծ շրջանակ: Ժամանակակից ռադիոդայակներն ունեն բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ՝ տեսահսկում, երկկողմանի կապ, ջերմաչափում, խոնավության սենսոր, երաժշտություն, գիշերային լույս, ցուցիչ լույսեր, ձայնի ճանաչման համակարգ և այլն: Նման սարքն անհրաժեշտություն է հաստ պատերով և բարդ հատակագծով բնակարաններում, ինչպես նաև առանձնատներում։

Նման օգտակար գյուտը համեմատաբար նոր պատմություն ունի։ Ըստ որոշ աղբյուրների, այն ստեղծվել է 1930 թվականին ամերիկյան Fisher-Price ընկերության աշխատակից Նորման Էմերիկի կողմից: Կա նաև կարծիք, որ ռադիոդայակի հայտնվելուն նպաստել է 1932 թվականին Ամերիկայում տեղի ունեցած մի տխուր պատմություն: Ատլանտյան օվկիանոսն առաջին անգամ միայնակ հաղթահարած օդաչու Չարլզ Լինդբերգի ընտանիքից երեխա են գողացել: Առևանգողները փրկագին են պահանջել մեկուկես տարեկան տղայի համար, սակայն պահանջվող գումարը ստանալուց հետո հանցագործները սպանել են երեխային։ Ծնողներն ամեն ջանք գործադրել են, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ General Electric ինժեներական ընկերության աշխատակիցները ձեռնամուխ են եղել այնպիսի սարքի հայտնագործմանը, որը ծնողներին թույլ կտա հեռվից լսել, թե ինչ է կատարվում երեխայի հետ։ Սարքի մշակման համար պահանջվել է մոտ հինգ տարի: Արդյունքում ռադիոդայակը վաճառքի համար հասանելի է դարձել ամերիկյան խանութներում 1937 թվականին: Այդ առաջին սարքը կոչվում էր «ռադիոբուժքույր»: Դրանք չափազանց պարզ էին և իրենց գործառույթներով նման էին այն ժամանակվա սովորական ռացիաներին: Հաղորդիչից ստացվող ազդանշանը փոխանցվում էր տնային էլեկտրական ցանցի միջոցով: Սարքն անկատար էր, քանի որ այն չէր ապահովում ազդանշանի գաղտնիությունը: Այն ժամանակ հնարավոր չէր ռադիոդայակը գործարկել ձայնով, և չկային այլ օգտակար գործառույթներ։

Սկզբում նման սարք դժվար էր գտնել, միևնույն ժամանակ այն բավականին թանկ էր (մոտ երեք հարյուր դոլար, որն այն թվերին ահռելի գումար էր)։ Իհարկե, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ ունենալ այն։ Ռադիոդայակը հանրությանը հասանելի և հայտնի է դարձել միայն 1980 թվականին: Սարքն արդեն կատարելագործվել էր, և ռադիոալիքներն սկսել էին օգտագործվել որպես հաղորդող ազդանշան։ Ներկայում ժամանակակից ռադիոդայակները շատ ավելի բարդ և ֆունկցիոնալ են, քան իրենց նախորդները: Ազդանշանն այլևս չի փոխանցվում բաց ձևաչափով առանց կոդավորման, ինչպես նախկինում: Ժամանակակից տեխնոլոգիաները լիովին պաշտպանում են ազդանշանը երկու բլոկների միջև և դարձնում հաղորդակցությունը անվտանգ և գաղտնի: Ամեն տարի ռադիոդայակների մոդելները բարելավվում են՝ շարունակելով ուրախացնել երեխաներին և օգնել ծնողներին: Այժմ շուկայում կան թվային անլար մանկական ռադիոդայակներ, որոնք օգտագործում են DECT, որը թույլ է տալիս ձայնային ազդանշան փոխանցել մինչև 300 մետր շառավղով: Իսկ դրանց գները կախված են արտադրողից (ապրանքանիշից) և լրացուցիչ գործառույթների քանակից:

Հասկանալի է, որ այդ սարքը չի կարող փոխարինել դայակներին, և դրանք կարելի է համարել ռադիոհսկիչներ, սակայն դրանից նրանց կարևորությունը չի նվազում, և մարդիկ գնալով ավելի հաճախ են դիմում դրանց օգնությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողի