Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած շաբաթը դեռ միայն կիսվել է, բայց հիմնական քաղաքական իրադարձություններից մեկը կարելի է համարել Երևանից Մոսկվա՝ «հայկական կողմի նախաձեռնությամբ» կատարված հեռախոսազանգը: Վերջին շաբաթներին փաշինյանական, իշխանական քարոզչությունը կենտրոնացած է հետևյալ թեզերի վրա. ամեն ինչ ուղղակի հրաշալի է, հայկական գյուղմթերքը հեղեղել է Եվրոպայի շուկաներն ու խանութները... Ռուսաստանը փակե՞լ է իր շուկան մեր դեմ, հոգ չէ, Եվրոպան ու արաբական աշխարհը խնդրում են, ծաղիկներն արտահանվում են, ծիրանից անգամ Մարթա Կոսն է ջեմ պատրաստում, իսպանացիները «գժվում» են հայկական ծիրանի անմահական համից... Այս ամենը՝ համեմված ամենակատաղի, եթե չասվի՝ վայրագ ռուսաստանատյացությամբ:

Եվ մեկ էլ, հո՛պ, կառավարության պաշտոնական կայքում հայտնվում է այսպիսի ձևակերպում՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ.

«Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»:

Այս պաշտոնական հաղորդագրությունը «հրաշագեղ» է բոլոր առումներով: Նախ՝ Փաշինյանը լուրջ-լուրջ Պուտինին բացատրել է (իբր), թե ինչն է ինչին հակասում, երկրորդ՝ Փաշինյանը անձամբ խնդրել է Պուտինին, որ հայկական ապրանքների խնդիրները կարգավորելու համար, այսպես ասենք, «մի ճար անի»: Լավ, եթե ամեն ինչ այդպես հրաշալի ու վարդագույն է եվրոպական (թեկուզ՝ արաբական) ուղղությամբ հայկական գյուղմթերքը արտահանելու, այլընտրանքային շուկաներ գտնելու առումով, ինչպես «կտում» է փաշինյանական քարոզչությունը, էլ ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն զանգում Կրեմլ, դեռ մի բան էլ խնդրում, աղաչում-պաղատում իրեն ոչ մի կերպ չշնորհավորած Պուտինին, որ վերջինս ինչ-որ կերպ խնդիրներ կարգավորի:

Բա եթե «բրյուսել յան կաղամբն» այդքան լավն է, ինչո՞ւ եք ձեռքներդ ծովաբողկին մեկնում: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է. ռուսական արգելքները լրջորեն հարվածել են Հայաստանի տնտեսությանը, ավելին՝ հորիզոնում նշմարվում է սոցիալական դժգոհությունների ուրվականը...

Ամենից դառը, նույնիսկ բանականության տեսակետից վիրավորականն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը, հանուն իր իշխանության պահպանման, «եվրոշրջադարձ» էր անում ու «գազ տալիս», շատերն էին զգուշացնում նման մոտեցումների վտանգավոր հետևանքների մասին: Զրո հետևություն: Ավելի ճիշտ՝ այնպես չէ, որ իրենք այդ մասին չգիտեին, կարծում ենք՝ լավ էլ գիտեին, ուղղակի այդպես էր պետք, և Փաշինյանն ու քպականները հանրությանը համոզում էին, թե ժամանակավոր բան է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, ընտրություններից հետո ամեն ինչ տեղը կընկնի:

Ինչպես տեսանք, ոչինչ էլ «տեղը չի ընկնում»: Ռուսաստանն այդպես էլ որևէ կերպ չշնորհավորեց Փաշինյանին՝ ինքնավերարտադրության առթիվ: Հակառակը՝ էլ ավելի խստացրեց մոտեցումները: Հա, այստեղ մի «շեղում». երբ Փաշինյանը հարցնում է՝ «չի ուզել, չի շնորհավորել, բայց այդտեղ հարց կա, թե ինքն ում հետ էր խոսում», երևի մոռանում է, որ ինքը դեռ նախկին վարչապետ է, իսկ նոր ընտրությունների արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 3-ից (երևի):

Ինչ վերաբերում է շուկաներին, ապա օրերս այդ առնչությամբ միանգամայն հողեղեն դիտարկում արեց ԲՀԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը՝ նկատելով, որ ադրբեջանցիները (ու ոչ միայն) ինտենսիվորեն զբաղեցնում են Ռուսաստանի շուկայում առաջացած բացը: Այսինքն, ուրիշները գրավում են այն խորշերը, որոնցից հայկական գյուղմթերքը ինտենսիվորեն դուրս է գալիս:

Ընդհանրապես, տնտեսագետներն էլ նշում են, որ տարիներով ձևավորած շուկաները կորցնելը շատ հեշտ է, բայց եթե նույնիսկ Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, այդ նույն շուկաները վերգտնելը սարսափելի բարդ է լինելու:

Վերջապես՝ հաջորդ թեման այս հեռախոսազրույցի հետ կապված: Շատերը նկատեցին, որ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ Փաշինյանի գրասենյակի ու Կրեմլի հաղորդագրությունները էապես տարբերվում են: Եթե Փաշինյանի գրասենյակի հաղորդագրության մեջ վերը մեջբերված հատվածն էր ու ինչ-որ ակնարկներ, թե քանի որ դեռ ԵՄ անդամակցության համար չենք դիմել, հանրաքվե հնարավոր չէ, ապա Կրեմլի կամ Պուտինի դիրքորոշումը արտահայտված էր բավականին չոր, կոշտ, նույնիսկ՝ կոպտության երանգներով: Մոսկվան ասում է նույնը, ինչ հնչեցվել էր մինչ այս՝ առավել քան պարզորոշ. հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացրեք, պարզեք՝ մնում եք ԵԱՏՄ-ում, թե գնում եք Եվրամիություն:

Ու փոխանակ եզրակացություններ անելու, երեկ Փաշինյանն ասում է. «Այդ խնդիրը Հայաստանինը չէ, ԵԱՏՄ խնդիրն է։ Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»: Թույլ տվեք մեզ էլ ասել, որ դա հերթական «կուտն» է ներքին սպառման համար: Իսկ իրականում այդ ամենից ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլև անձամբ Փաշինյանին ու քպականներին ոչինչ չի լինելու, տուժողները հայ գյուղացիներն են, աշխատավորները, բիզնեսմենները, Հայաստանը՝ հանրագումարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ