Մարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄեզանում հաճախ ենթադրում են, որ եթե մարդը խելացի բան է ասում, ուրեմն անպայման ինչ-որ մեկի կողմից է ուղղորդվում։ Կարծես Հայաստանում ինքնուրույն մտածող մարդ լինել չի կարող։
Ինչո՞ւ չենք կարող ընդունել, որ Հայաստանը կարող է ունենալ ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ խելացի, ինքնուրույն և պատասխանատու մարդիկ։ Ինչո՞ւ ենք յուրաքանչյուր միտք անմիջապես կապում որևէ անձի, երկրի կամ քաղաքական կենտրոնի հետ։
Մարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու։ Կարող է պաշտպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ առանց Ռուսաստանի որևէ կենտրոնի ներկայացուցիչ լինելու։ Կարող է քննադատել իշխանությանը՝ առանց նախկինների մարդը լինելու։
Մարդուն պետք է դատել իր ասածով։ Եթե նրա փաստարկը սխալ է՝ հերքեք այն։ Եթե ճիշտ է՝ ընդունեք։ Բայց մի՛ փորձեք յուրաքանչյուր ինքնուրույն միտք բացատրել գաղտնի պատվերով։
Այդ մտածելակերպը նվաստացնում է մի ամբողջ հասարակություն։ Ստացվում է, որ մենք ինքներս չենք հավատում, որ մեր երկրում կարող են լինել ինքնուրույն մտածող մարդիկ։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



