Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Սադիր Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել  խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ «Մաղթում եմ հաջողություններ երկրի հետագա զարգացմանը և հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված խնդիրների իրականացման գործում։ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր վերափոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև հետևողականորեն մեծացնում է իր դերակատարությունը միջազգային ասպարեզում»,-ասել է Ղրղզստանի Հանրապետության նախագահը։

Սադիր Ժապարովն ընդգծել է ՀՀ վարչապետի ջանքերը՝ Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված և համոզմունք հայտնել, որ խաղաղության և կայունության ապահովումը կայուն աճի և ժողովրդի բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։ «Այս համատեքստում Ղրղզստանը կարևորում է ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և մեր երկրների արժեքների ընդհանրության վրա հիմնված Ղրղզստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է կառուցողական քաղաքական երկխոսությամբ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ձգտմամբ: Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը և հնարավորություն կտա նախանշելու երկու երկրների միջև գործընկերության հետագա զարգացման հեռանկարային քայլերը»,-նշել է Ղրղզստանի  նախագահը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել  ջերմ հյուրընկալության համար և  շնորհավորել Սադիր Ժապարովին՝ Ղրղզստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ոչ մշտական) անդամ ընտրվելու առիթով։ «Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը։ Շնորհավորում եմ նաև այն հաջողությունների կապակցությամբ, որոնք արդեն իսկ տեսանելի են անզեն աչքով։ Դա իսկապես շատ տպավորիչ է»,-ասել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով  Ղրղզստանում արձանագրված տնտեսական բարձր աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա կնպաստի երկրում  կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Ղրղզստանի կառավարության և  Սադիր Ժապարովի անձնական հաջողությունն է։
«Եվ, իհարկե, դա նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համար։ Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակԻրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետԲոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին»