Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին
BLOGՔիչ առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը փաստական սուտ ու կեղծ տեղեկատվություն հաղորդեց` հայտարարելով, որ Ազգային հետախուզական ծառայության զեկույցում գրված է, թե իբր մեր ուժը համագործակցել է օտար հետախուզական ծառայությունների հետ և նրանց հրավիրել է Հայաստան։
Տիկի՜ն Ղազարյան, ինչպես հատուկ շեշտեցիք, ձեր ուժի ստեղծած կառույցի զեկույցը լավ չեք կարդացել։ Ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը։ Չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի։
Մի հարցում էլ եք վրիպել` տվյալ զեկույցում ուրիշ բան էլ է գրված, այնտեղ գրված է, որ տարաբնույթ հիբրիդային սպառնալիքների նպատակը «Հայաստանի դիմադրողականության խարխլումն է,
ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին
դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։
Հիմա, եկեք բառացի մեջբերված հատվածը վերլուծենք ու ինքներս մեզ հարց տանք, որտե՞ղ է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիների քվեն ստացած ԲՀԿ ֆրակցիան։ Ազգային Ժողովում ես նրանց չեմ տեսնում։ Կամ եկեք մի պահ խորհենք այդ ո՞ր երկրին է «հարմար» Հայաստանում ձևացոևված իշխանությունը։
Կարո՞ղ է զեկույցը Թուքիային ու Ադրբեջանին նկատի ուներ։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



