Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Firebird AI ընկերությունն օգոստոսի 8-ին Հայաստանում պաշտոնապես գործարկեց իր հավակնոտ մեգանախագիծը՝ տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության (ԱԲ) գործարանը։ Հրազդանի մերձակայքում գտնվող մեգակենտրոնի գործարկումը ազդարարում է ընկերության գլոբալ ԱԲ հարթակի մեկնարկը՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։ 

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, համաշխարհային տեխնոլոգիական հսկա ընկերությունների, գիտական համայնքի ներկայացուցիչներ, ներդրողներ և ռազմավարական գործընկերներ։ Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը, NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլյացիաների տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ժասլան Մադիևը, Firebird AI ընկերության համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանն ու Ռազմիկ Հովակիմյանը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հետ արհեստական բանականության և տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ուղիղ մեկ տարի անց մենք ունենք ահա այսպիսի ծանրակշիռ արդյունք»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Firebird-ը նաև հայտարարեց, որ NVIDIA-ն մտադիր է ներդրում կատարել ընկերությունում՝ այս տարի CoreWeave-ի կատարած ավելի վաղ ներդրումից հետո: Կապիտալ ներդրումները կօգնեն Firebird-ին ընդլայնել իր գլոբալ ենթակառուցվածքն ու գործառնական ներկայությունը, ինչպես նաև ստեղծել ամենամեծ և ամենաառաջադեմ հաշվողական կլաստերները զարգացող շուկաներում։

«ԱԲ գործարաններն այն ենթակառուցվածքն են, որոնք անհրաժեշտ են պետություններին գիտելիք ստեղծելու, տնտեսական աճն առաջ մղելու և ԱԲ դարաշրջանում մրցունակ լինելու համար», - նշեց NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը: «Մենք Firebird-ի հետ Հայաստանում և Ղազախստանում կառուցում ենք ենթակառուցվածք, ինչը հետազոտողներին, ստարտափներին և արդյունաբերության ոլորտներին կտրամադրի հաշվողական այն հիմքը, որն անհրաժեշտ է տեղում արհեստական բանականություն մշակելու, աշխարհից նորարարներ ներգրավելու և համաշխարհային ԱԲ տնտեսությանը մասնակից դառնալու համար»,- հավելեց Հուանգը։

 

Մեգանախագծի առաջին արդեն իսկ գործարկված փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը։ Մինչև 2027 թվականի վերջ գործարանի հզորությունները կընդլայնվեն՝ հասնելով ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների։ Նախագծի շրջանակում ԱԲ ենթակառուցվածքի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, ինչի արդյունքում այն կդասվի Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքային հարթակների և աշխարհի ամենանշանակալի ԱԲ հաշվարկային կենտրոնների շարքին։ 

 

Կառուցված լինելով NVIDIA DSX հարթակի հիման վրա և միացված լինելով NVIDIA Spectrum-X Ethernet ցանցային համակարգին՝ Firebird-ի գործարանը մշակվել է ԱԲ ենթակառուցվածքների տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով․ այն թույլ է տալիս նույն տարածքում տեղադրել մինչև 40 տոկոս ավելի շատ GPU-ներ և առավելագույնի հասցնել յուրաքանչյուր մեգավատի արդյունավետությունը։

Ընկերության ընդլայնման ռազմավարությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։ Ղազախստանը դարձել է երկրորդ շուկան, որտեղ Firebird-ը «Data Center Valley»-ում ապահովել է 125 ՄՎտ ԱԲ ենթակառուցվածքային հզորություն՝ ստանալով Ղազախստանի կառավարության համապատասխան հաստատումները, ինչպես նաև ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) արտահանման թույլտվությունը։ Միաժամանակ, մի շարք այլ զարգացող շուկաներում ընթացող ծրագրերի շնորհիվ ընկերությունը նպատակ ունի մինչև 2028 թվականի վերջն իր ԱԲ ենթակառուցվածքային հզորությունը հասցնել 2 ԳՎտ-ի՝ ձևավորելով աշխարհում ամենաարագ զարգացող ԱԲ ենթակառուցվածքային ցանցերից մեկը։

«Քանի որ արհեստական բանականությունը դառնում է յուրաքանչյուր ժամանակակից տնտեսության հիմնարար ենթակառուցվածքը, երկրներին անհրաժեշտ են վստահելի գործընկերներ, որոնք կարող են արագորեն ապահովել անվտանգ և ընդլայնվող ԱԲ հարթակներ», - ասաց Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։ «Firebird-ը համադրում է իր փորձառությունը, NVIDIA-ի և առաջատար ենթակառուցվածքային մատակարարների հետ ռազմավարական համագործակցությունը, ԱՄՆ կարգավորող դաշտի փորձառությունն ու ընդլայնվող միջազգային ծրագրերի պորտֆելը։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ակնկալում ենք, որ մեր գլոբալ ԱԲ ենթակառուցվածքային հարթակի ընդհանուր հզորությունը կհասնի մոտ 2 ԳՎտ-ի՝ զարգացող շուկաներին հնարավորություն տալով անմիջականորեն մասնակցել համաշխարհային ԱԲ տնտեսությանը», - հավելեց նա։ 

Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ վեց ամիս առաջ տարածքում պարզապես շինհրապարակ էր, իսկ այսօր այստեղ գործում է տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը, որը Եվրոպայի ամենահավակնոտ ԱԲ ենթակառուցվածքային ծրագրերից մեկի հիմքն է։

«Նման կարճ ժամանակահատվածում շինարարությունից մինչև գործարկման պատրաստվածության հասնելը վկայում է համաշխարհային մակարդակի ԱԲ ենթակառուցվածք աննախադեպ արագությամբ ստեղծելու Firebird-ի կարողության մասին։ Ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների տեղակայման նախատեսվող ընդլայնման ճանապարհային քարտեզով Հայաստանը արագորեն դառնում է Եվրոպայի ԱԲ հաշվարկային կարևորագույն ուղղություններից մեկը և համաշխարհային ԱԲ տնտեսության ռազմավարական կենտրոն»,- հավելեց Ալեքսանդր Եսայանը։

«Արհեստական բանականության ապագան ձևավորելու են այն կազմակերպություններն ու երկրները, որոնք կարողանում են տեսլականը վերածել իրական կարողության», - ասաց Dell Technologies-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Դելը։ «Firebird-ը ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր անել, երբ Հայաստանում ստեղծում ես արհեստական բանականության գործարան, որն ընդլայնում է տեղում ԱԲ-ի մշակման և կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Dell Technologies-ի ենթակառուցվածքների վրա հիմնված այս գործարանը ստեղծում է սուվերեն արհեստական բանականության ներդրման համար ամուր հիմք և նոր հնարավորություններ բացում նորարարության, գիտահետազոտական գործունեության և տարածաշրջանի տնտեսական աճի համար»։

Firebird-ը նաև հայտարարեց, որ իր առաջին հաճախորդներից է Perplexity-ն։ Ընկերությունը կօգտվի Firebird-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքից՝ իր պատասխանների որոնման համակարգի և արհեստական բանականությամբ աշխատող թվային գործընկեր հարթակի աշխատանքն ապահովելու համար։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է առաջատար ԱԲ-կենտրոնացված ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու և երկրի տեխնոլոգիական ու ստարտափ էկոհամակարգի հետագա զարգացումն ամրապնդելու համար։

ԱԲ գործարանի շինարարությունն իրականացվել է միջազգային բնապահպանական և էներգետիկ բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ ԱԲ գործարանը կարող է նպաստել Հայաստանի էներգահամակարգի առավել կայուն աշխատանքին։ Հովացման համակարգը կառուցված է փակ շրջանառության սկզբունքով, ինչը նշանակում է, որ ջուրը չի սպառվում ընթացիկ շահագործման ընթացքում և չի արտահոսում շրջակա միջավայր։

Առաջին փուլում Firebird AI-ի ԱԲ գործարանում աշխատելու է շուրջ 100 մասնագետ, իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։ Գործարանի հաշվարկային հզորությունները նախատեսված են սպասարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային օգտատերերին։ Միևնույն ժամանակ, հաշվարկային հզորությունների մի մասը նախատեսված է Հայաստանի էկոհամակարգի զարգացման համար։ Դրանք հասանելի կլինեն տեղական ստարտափներին, համալսարաններին, հետազոտական կենտրոններին և գիտակրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։

Նախագծի տնտեսական արդյունավետությունն արդեն իսկ արտացոլվում է պաշտոնական ցուցանիշներում․ 2026 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը՝ պետական բյուջե վճարելով 823 միլիոն դրամ հարկ։

Firebird AI-ի մասին

Firebird AI ընկերությունն ԱՄՆ-ում և Հայաստանում հիմնված արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախագծված է ապահովելու անվտանգ, լայնամասշտաբ և գլոբալ հասանելի GPU ենթակառուցվածք: Նրա առաքելությունն է ապակենտրոնացնել և հասանելի դարձնել առաջադեմ ԱԲ հաշվարկային հզորությունները՝ խթանելով նորարարությունն ինչպես հետազոտական, այնպես էլ մասնավոր և պետական հատվածների ձեռնարկատիրական ոլորտներում:

Firebird-ի հասարակայնության հետ կապերի գրասենյակ՝ [email protected]

Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակԻրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետԲոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»