Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա Շուշանյան

Մենք այլևս ապրում ենք պետական-հասարակական մի իրականության մեջ, որտեղ «Խաղաղության հաստատման» օրվա շնորհավորական ուղերձում սահմանադրական պարտականությունը վերածվում է պարզապես «հուզմունքի», իսկ հայրենակիցների լեգիտիմ իրավունքներից հրաժարումը՝ պետական քաղաքականության։
 
Օգոստոսի 8-ին վարչապետի կայքում հրապարակված ուղերձում ասվում է. «…խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»։
 
Բռնի տեղահանված արցախցիների վերադարձի լեգիտիմ իրավունքը չի կարող հավասարեցվել Ադրբեջանի պետական քաղաքականությամբ և ֆինանսավորմամբ առաջ մղվող՝ «արևմտյան ադրբեջանցիների պատմական հողեր վերադարձի» զավթողական ծրագրին։ Առաջինը մարդկանց՝ միջազգային իրավունքով պաշտպանվող իրավունքն է, երկրորդը՝ պետականորեն կանխամտածված ու կառուցված կեղծ զավթողական օրակարգ։ Փաստերի հետևից հեռու գնալ պետք չէ․ պատմությունը, արխիվներն ու Ադրբեջանի պետական բյուջեից այսօրվա հատկացումները բավական են։ Բայց դա արդեն առանձին, ծավալուն հոդվածի թեմա է։
Եվ ֆիքսենք ամենակարևորը․ Հայաստանի որևէ կառավարություն կամ պաշտոնյա իրավասու չէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ ընդհանրապես հրաժարվել արցախցիների՝ միջազգային իրավունքով երաշխավորված իրավունքից։
 
Այս երկու երևույթների արհեստական հավասարեցումը պարզապես Հայաստանի ներքաղաքական դաշտում Ադրբեջանի բացահայտ զավթողական հավակնությունների մասին խոսքը լռեցնելու փորձ է՝ այն էլ «հաստատված խաղաղության» պայմաններում։
 
Միաժամանակ սա արտաքին դաշտում սեփական անկարողության քողարկում է՝ նույն հարևանից չկարողանալու պահանջել դադարեցնել ոչ թե պարզապես «խոսույթը», այլ պետականորեն վարվող քաղաքականությունը։ Այլապես այդ պահանջը ոչ թե Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում կհնչեր, այլ գոնե մեկ անգամ՝ նույն օրը կայացած հեռախոսազրույցում՝ այդ քաղաքականության ճարտարապետ Ալիևին։
 
Խաղաղությունը սկսվում է ոչ թե ճիշտ բառապաշար ընտրելուց, այլ չլուծված խնդիրները հասցեական լուծելուց ու չկոծկելուց։
 
Եվ վերջապես, դժվար է խոսել «մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի» մասին, երբ մեր հայրենակիցները շարունակում են անազատության մեջ մնալ Ադրբեջանում։
 
2021-ի նախընտրական օրերին վարչապետն ասում էր՝ գերիները «մի քանի ամիս էլ կսպասեն, մեզ կներեն»։ Անցել է հինգ տարի։ Գերիները դեռ սպասում են։ Իսկ նրանց պաշտպանության՝ պետության սահմանադրական պարտականությունն այսօր արդեն ձևակերպվում է պարզապես որպես «մեզ բոլորիս շատ հուզող և անհանգստացնող» հարց։
 
Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավունքի հիման վրա»։
Սահմանադրական պարտականությունը հուզմունք չէ։
 

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք Չալաբյան