Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

«Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։

Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։ Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։

Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա: Այս հանգամանքն անհրաժեշտ է` նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։

Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։

Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել օրեր առաջ Երևանում առանց ծնողական խնամքի հայտնաբերված նորածին երեխայի վերաբերյալ տարբեր հարթակներում տարածվող տեղեկատվության վերաբերյալ:

«Գործակալությունը բարձր է գնահատում երեխային անհրաժեշտ բուժօգնություն և խնամք տրամադրող մասնագետների ու իրավասու մարմինների աշխատանքը։ Միաժամանակ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ դեպքի վերաբերյալ մի շարք հրապարակումներում տարածվել են երեխայի լուսանկարներն ու տեսանյութերը՝ առանց նրա դեմքն անճանաչելի դարձնելու, իսկ հետագայում հրապարակվել են նաև երեխային նույնականացնելու հնարավորություն տվող այլ տեղեկություններ։

Նորածնի հայտնաբերման պատմությունը հասկանալիորեն առաջացրել է հանրային մեծ հետաքրքրություն, իսկ դեպքի վերաբերյալ հանրությանը տեղեկացնելն ունի իրավաչափ նպատակ։ Սակայն հանրային հետաքրքրությունը և դեպքի լուսաբանման անհրաժեշտությունն ինքնին չեն վերացնում անձնական տվյալների պաշտպանության պահանջները։

Երեխայի լուսանկարը կամ տեսապատկերը անձնական տվյալ է, իսկ երեխայի վերաբերյալ տվյալներ մշակելիս անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ զգուշություն՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով։ Յուրաքանչյուր հրապարակող պետք է գնահատի՝ ինչ տվյալների հրապարակումն է իրականում անհրաժեշտ, ինչ ծավալով և որքան ժամանակով, և արդյոք նույն նպատակին հնարավոր չէ հասնել երեխայի իրավունքներին ավելի քիչ միջամտող եղանակով։

Գործակալությունը գտնում է, որ տվյալ դեպքում դեպքի էության, երեխայի վիճակի և նրա նկատմամբ իրականացվող խնամքի մասին հանրությանը հնարավոր է տեղեկացնել նաև առանց երեխայի դեմքը բաց ցուցադրելու կամ նրան նույնականացնելու հնարավորություն տվող այլ տվյալներ հրապարակելու։

Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում գործող էջերի և այլ անձանց կողմից երեխայի անձնական տվյալների հետագա տարածման վրա։

Երեխայի լուսանկարի, տեսանյութի կամ այլ անձնական տվյալի՝ պետական մարմնի, բուժհաստատության, լրատվամիջոցի կամ այլ աղբյուրի կողմից արդեն հրապարակված լինելը չի նշանակում, որ այն կարող է ազատ և անսահմանափակ կերպով վերարտադրվել և տարածվել։ Յուրաքանչյուր հետագա հրապարակում անձնական տվյալների մշակման առանձին գործողություն է, և սկզբնաղբյուրում տվյալն արդեն հրապարակված լինելը հետագա տարածողին չի ազատում դրա անհրաժեշտությունն ու համաչափությունն ինքնուրույն գնահատելուց։

Նույն զգուշավորությունն անհրաժեշտ է երեխայի ծնողների, ծագման և ընտանեկան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ որոնելիս և հրապարակելիս։ Նման լրացուցիչ տվյալները կարող են հետագայում նպաստել երեխայի նույնականացմանը և առնչվել նրա մասնավոր ու ընտանեկան կյանքի, իսկ համապատասխան դեպքում՝ նաև որդեգրման գաղտնիության պահպանմանը։

Պետք է նաև նկատի ունենալ, որ թվային միջավայրում հրապարակված տեղեկությունները կարող են պահպանվել և վերարտադրվել տարիներ շարունակ։ Երեխայի ներկայիս խոցելի իրավիճակը չպետք է ստեղծի մշտապես հասանելի թվային հետք, որի միջոցով տարիներ անց հնարավոր կլինի նույնականացնել նրան և կապել կյանքի առաջին օրերի խիստ անձնական հանգամանքների հետ։

Ուստի Գործակալությունը հորդորում է լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերում գործող էջերին և այլ անձանց ձեռնպահ մնալ երեխայի դեմքը բաց ցուցադրող լուսանկարների ու տեսանյութերի և այլ անհարկի նույնականացնող տվյալների հետագա տարածումից։ Արդեն հրապարակված նյութերի դեպքում հորդորում ենք անճանաչելի դարձնել երեխայի դեմքը և հեռացնել այն տվյալները, որոնց հրապարակումն անհրաժեշտ չէ հանրությանը դեպքի մասին տեղեկացնելու համար։

Երեխայի լավագույն շահը պետք է առաջնային լինի նրա անձնական տվյալների ինչպես սկզբնական հրապարակման, այնպես էլ յուրաքանչյուր հետագա տարածման ժամանակ։

Նշված հարցի առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համագործակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ և ողջունում է Պաշտպանի կողմից արտահայտված համանման դիրքորոշումը՝ երեխայի լավագույն շահի և նրա անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել երեխայի վիճակը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակԻրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետԲոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»