Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների տնօրենների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունները։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Խորհրդակցությունները վարում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները՝ առանձնացնելով հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը։ Նրա խոսքով՝ նախորդ տարի չափորոշիչն արդեն գրեթե ամբողջությամբ ներդրված էր, իսկ այս տարի այն կներդրվի նաև 12-րդ դասարանում։ Նոր կարգավորումներով՝ միջին դպրոցում ավելացել են պետական բաղադրիչի ժամերը, իսկ տարրական և հատկապես ավագ դպրոցներում՝ դպրոցական բաղադրիչի ժամերը։

Նախագծային ուսուցման դեպքում շեշտը դրվելու է բովանդակության վրա

Նախագծային ուսուցման պահանջները ևս փոփոխվել են։ Հիմնական դպրոցում յուրաքանչյուր սովորող տարեկան պետք է իրականացնի առնվազն մեկ նախագծային աշխատանք, իսկ ավագ դասարաններում՝ առնվազն մեկ աշխատանք՝ նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկաներից։

«Չպետք է մոռանանք, որ նախագծային ուսուցումը միջոցառման պլանավորում չէ»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ առաջնայինը նախագծի արդյունքում սովորողի ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն են։

Նոր առարկաներ՝ «Առողջ ապրելակերպ» և «Անվտանգ կենսագործունեություն»

Հանրակրթության պետական չափորոշչում իրականացված փոփոխություններով՝ «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում դառնում է առանձին առարկա։ Նույն դասարաններում դասավանդվելու է նաև «Անվտանգ կենսագործունեությունը», որը հիմնականում գործնական ուղղվածություն կունենա՝ սովորեցնելով նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու և գոյատևելու հմտություններ։ 11-րդ դասարանում այն նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարի ձևաչափով։

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը կդառնա ավելի ճկուն

Ավագ դպրոցում առանցքային խնդիրներից մեկը 12-րդ դասարանցիների հաճախումներն են, հատկապես՝ հունվարին ընդունելության քննություններ հանձնելուց հետո։ Նախատեսվում է երկրորդ կիսամյակում նրանց համար կազմակերպել ավելի շատ նախագծային աշխատանքներ, խմբակներ և կամավորական աշխատանք, որի դիմաց հնարավոր կլինի կրեդիտներ ստանալ։

Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտին պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Բժիշկը նշել է՝ որ մթերքներն են օգնում պայքարել սթրեսի դեմԿարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն Մանվելյան