Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համլետը մեր տան փոքրն է, երկու քույրերի կրտսեր եղբայրը։ Սպասված էր մեր տղայի ծնունդը։ Սիրված երեխա էր թե՛ բակում, թե՛ ուսումնական հաստատություններում, թե՛ ընկերական ու հարազատների շրջապատում։ Լուրջ էր, խելացի, ընկերասեր, ընկերների համար կյանքը կտար։ Իր ընկերները հիմա էլ մեր կողքին են, նաև իրենցով ենք մխիթարվում։ Գաղտնապահ էր իր տեսակով, երբեք տանը չէր պատմում, թե դրսում ինչ է եղել։ Կռվարար չէր, բայց եթե իրեն նեղացնեին, չէր հանդուրժի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համլետի մայրիկը՝ տիկին Կարինեն։

Համլետը ծնվել է Երևանում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդու սիրելի առարկան մաթեմատիկան էր։ «Զուգահեռ նաև սպորտի է հաճախել՝ ֆուտբոլի, ձյուդոյի։ Խաղացել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում։ Պլաստիլինով էր սիրում աշխատել, կենդանիներ էր պատրաստում, քանդակում էր։ Իր գեներում դա կար, քանի որ ամուսինս ևս ձեռքի շնորհք ունի, աղջիկս նկարչուհի է։ Հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ էր։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Համլետս ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջ։ Այնտեղ անվճար էր սովորում, հնարավորություն ուներ տարկետում վերցնելու և մեկ տարի հետո բանակ զորակոչվելու, բայց չհամաձայնեց, ցանկացավ իր տարիքայինների հետ մեկնել ծառայության։ Նախքան բանակ մեկնելն աշխատում էր, ձգտում ուներ ամեն ինչի ավելի լավն ունենալու, նպատակներ շատ ուներ»։

2019 թվականի հուլիսի 11-ին Համլետը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է նախ՝ Մուղնիի ուսումնական զորամասում (ՀՕՊ), այնուհետև ծառայությունը շարունակել է Մեղրիում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Երբեք ոչնչից չի տրտնջացել, պատրաստակամությամբ ու նվիրումով ծառայեց։ Իրենց ամբողջ դասարանից միայն Համլետս էր Հայաստանում ծառայում, բոլոր ընկերները մեկնեցին ծառայության Արցախ։ Ինքս ներքին անհանգստություն ունեի, որ հանկարծ Արցախում չծառայի, չեմ էլ կարող բացատրել, թե ինչու։ Աստծուն խնդրում էի՝ թող մեզ մոտիկ ծառայի, որ կարողանանք իրեն հաճախակի այցելել»։

Համլետի ծառայությունը շատ լավ էր անցնում, հասցրել էր անգամ արձակուրդ գալ, ընտանիքն էլ որոշել էր սեպտեմբերին նրա մոտ Մեղրի գնալ, մի քանի օր անցկացնել այնտեղ։ «Արդեն պատրաստվում էինք, բայց մի օր Համլետս զանգեց. «Մա՛մ, հանկարծ չգաք, այսօր մեզ շարք են կանգնեցրել, ասել՝ կարանտին է, այցելություններն արգելվում են»»։

Իսկ հետո սկսվում է պատերազմը։ «Հոկտեմբերի 5-ին իրեն տարել են Ջրական, մոտ 12 օր եղել է այնտեղ, մասնակցել է մարտերին։ Նա մեզ ոչինչ չի ասել։ Ամուսինս վատառողջ էր, դարի հիվանդությունը մեզ ևս չշրջանցեց։ Ճիշտ է, Համլետս հստակ չգիտեր այդ մասին, բայց երևի թե ինչ-որ բան կասկածելով՝ մեզ շատ բան չէր ասում, որ իր համար չանհանգստանայինք։ Քույրերին, մեր բարեկամներին պատմել էր, որ գնացել է Ջրական ու հետ եկել։ Իրենք էլ ինձ ոչինչ չէին ասում, այդ շրջանում անընդհատ հիվանդանոցներում էինք, չէին ուզում մեզ անհանգստացնել։ Առանց մեկ քերծվածքի Համլետս վերադարձել էր Մեղրի։ Նոյեմբերի 1-ին հրահանգ են ստացել, գնացել Նռնաձոր, իմ տղան նահանջի հրամանին չի ենթարկվել»։

Համլետն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում ԱԹՍ-ի հարվածից։ «Քույրերին ասել էր, որ իրեն էլ չեն տանելու, սխալմունք է եղել, իրենք այն ժամանակ էլ չպետք է Ջրական գնային։ Մենք էլ գիտեինք, որ նա Մեղրիում է, այնտեղ կրակոցներ չկան, հանգիստ էինք։ Հոկտեմբերի 22-ին քրոջ ծննդյան օրն էր։ Հուլիսին մեծ քույրիկի ծննդյան օրն էր։ Համլետս կարողացել էր քույրիկին ծաղիկներ և տորթ ուղարկել։ Փոքր քրոջ ծննդյան օրը զանգահարեց, ձայնը հեռվից էր գալիս, ինձ ասաց. «Մա՛մ, զորամասում մաքրություն են անում, մենք մի քիչ հեռու ենք, վրանների տակ։ Ես քույրիկին չեմ կարող ծաղիկներ ուղարկել, իմ կողմից դու իրեն ծաղիկներ կտանես, բայց չասես, որ դու ես գնել։ Այս անգամ չեմ կարող առաքում անել»։ Երևի հենց դա էր մեր վերջին զրույցը։ Հետո մենք կրկին հիվանդանոցում էինք, անջատում էի հեռախոսիս ինտերնետը, որ Համլետը չզանգահարի ու չհասկանա, թե որտեղ ենք։ Ամեն կերպ իրեն հեռու էի պահում հայրիկի վատառողջ լինելու փաստն իմանալուց։ Քույրիկների հետ այդ ընթացքում խոսել է։ Իմ քրոջ տղաներն էին իրեն ասել՝ Հա՛մ, դիմացի, կգանք։ Բայց նա խստորեն հրահանգել էր՝ հանկարծ չգաք, սա ձեր պատկերացրած կռիվը չի»։

Նոյեմբերի 3-ին ծնողներին հայտնում են բոթը։ «Ես որևէ բան չեմ հիշում այդ օրերից, ամբողջ ընթացքում եղել եմ ցավազրկողների ազդեցության տակ։ Իր մահվան 40-րդ օրը լրանալուց հետո միայն կարողացա Եռաբլուր գնալ։ Ասում են՝ Համլետս անճանաչելի է եղել, բայց ընկերը նրան ճանաչել է, դեպքից անմիջապես հետո իրեն գտել ու զորամաս է իջեցրել։ Ասում են՝ եթե չիջեցներ, հետո շատ դժվար էր լինելու, քանի որ այնքան էին ռմբակոծել այդ հատվածը, որ ժայռերն ավազ էին դարձել»։

Իսկ հիմա Համլետի մասին «պատմում» են երևանյան բակում տեղադրված հուշաղբյուրը, հարազատ շենքի պատին Համլետի նկարը, որը նրա ընկերն է պատկերել, դպրոցում իր անունով անվանակոչված դասարանն ու պուրակը։

Ապրելու ուժի մասին։ «Երեք թոռնիկ ունեմ, երկուսն այնքան նման են Համլետիս։ Հենց նրանք են ինձ ուժ տվողը, իրենցով եմ մխիթարվում»։

Հ. Գ. - Համլետ Բադալ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Անդրանիկ Զորավար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը