Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշի՝ Academic Ranking of World Universities (ARWU)-ի առաջին 50 հորիզոնականներում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիների համար Հայաստանում գործում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հնարավորություն։

Past.am-ի փոխանցմամբ՝ համապատասխան կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ։

Համաձայն կարգավորման՝ քաղաքացիներին կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում՝ աշխարհի լավագույն 50 բուհերից մեկում բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված, մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելու համար։

Սակայն բանակից վերջնականապես ազատվելու համար անհրաժեշտ է կատարել սահմանված պայմանը․ ուսումը ավարտելուց հետո քաղաքացին պետք է առնվազն երեք տարի աշխատի Հայաստանում՝ սահմանված ոլորտներից մեկում։

Պահանջը կատարելու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Ո՞ր ոլորտներում պետք է աշխատել

Ծրագրի շրջանակում աշխատանքը պետք է իրականացվի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկում։

Դրանք են՝

  • Հանրային կառավարում՝ աշխատանք ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, վարչապետի աշխատակազմում, կառավարությանն ու պետական մարմիններին ենթակա կառույցներում, Ազգային ժողովում, դատական իշխանության և ինքնավար պետական մարմիններում։
  • Կրթություն և գիտություն՝ ՀՀ-ում գործող գիտական կազմակերպություններում և օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական հաստատություններում։
  • Ռազմարդյունաբերություն՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի կողմից հաստատված համապատասխան կազմակերպություններում։
  • Բարձր տեխնոլոգիաներ՝ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կազմակերպություններում։
  • Առողջապահություն՝ Առողջապահության նախարարի կողմից հաստատված կազմակերպություններում։
  • Ֆինանսական ոլորտ՝ Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան որոշմամբ հաստատված կազմակերպություններում։

Այսպիսով, մեխանիզմը հնարավորություն է տալիս քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում, ապա մասնագիտական գիտելիքն ու ներուժը կիրառել Հայաստանում՝ դրա դիմաց կատարելով սահմանված երեք տարվա աշխատանքային պարտավորությունը։

Ե՞րբ պետք է դիմել տարկետման համար

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ սահմանված ժամկետներում։

Դիմումները ներկայացվում են ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Past.am-ը հայտնում է, որ կարգավորման հիմնական նպատակն է խրախուսել քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար համալսարաններում և հետագայում ձեռք բերած գիտելիքն ու մասնագիտական ներուժը ծառայեցնել Հայաստանի զարգացմանը՝ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը