Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հրապարակվեց մի զեկույց, որը հերթական մակերեսային և գիտական հիմնավորում չունեցող տվյալների հիման վրա է։ Խոսքը դարձյալ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների մասին է, որոնց կասկածելի աշխատանքին պարբերաբար անդրադարձել ենք։ Նախորդ տարի նրանք Սյունիքի բնակավայրերում՝ Քաջարանում, Աճանանում և հարակից գոտիներում նմուշներ էին հավաքել՝ կասկածելի պայմաններում, հիմա արդեն ներկայացնում են դրանց արդյունքները. հատուկենտ հրապարակումներ հայտնվեցին՝ «Ծանր մետաղներ մարդկանց օրգանիզմում», «Մկնդեղ՝ երեխաների օրգանիզմում», «Պղինձ փոշու մեջ» և այլ վերնագրերով։

Հենց այդ հրապարակումները ստիպեցին մեզ չբավարարվել նշյալ «սարսափազդու» վերնագրերով։ Մենք փորձեցինք վերլուծել՝ համադրելով բաց աղբյուրների տեղեկատվությունն ու մասնագիտական կարծիքները: Ուսումնասիրության համար մեր լրագրողները զրուցել են տարբեր փորձագետների ու ոլորտի մասնագետների հետ։ Հիմա՝ ըստ հերթականության։

20 փորձանմուշ՝ ամբողջ մարզի համա՞ր

Առաջին բանը, որ աչք է ծակում, թվերի մասշտաբն է։ Սյունիքի մարզի յոթ տարբեր վայրերից վերցվել է ընդամենը 20 բնապահպանական նմուշ (15 փոշի, 4 նստվածք, 1 հող) և 62 մարդու մեզի անալիզ։ Քաջարանում, օրինակ՝ ֆիքսվել են պղնձի բարձր ցուցանիշներ, որոնք համեմատվել են Կանադայի խիստ շեմերի հետ։

Սակայն մասնագետների գլխավոր հարցադրումը հետևյալն է՝ արդյո՞ք մի քանի փողոցից կամ ճանապարհի եզրից քերված փոշու մեկ-երկու նմուշով կարելի է եզրակացնել, որ ամբողջ քաղաքն ապրում է ծայրահեղ աղտոտման մեջ։ Ի տարբերություն այս մեկ նմուշի, Քաջարանում գործունեություն իրականացնող հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները պարբերաբար և փաստարկված ներկայացնում են օդի աղտոտվածության մշտական մոնիտորինգի արդյունքները, ըստ որի, Քաջարանի օդը մաքուր է անգամ Երևանի օդից։ Հետաքրքիր է՝ չեխական այս ընկերությունը ինչո՞ւ է կենտրոնացել հենց հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը փաստացի տնտեսության գլխավոր հենասյունն է, ինչի մասին փաստում են թե՛ մասնագետները, թե՛ զուտ պաշտոնական թվերը։ Այս տարիների ընթացքում ինչո՞ւ օտարերկրյա այս կազմակերպությունը մի անգամ չորոշեց ստուգել, օրինակ՝ մայրաքաղաքի կամ Գյումրու օդի որակը, այդ բնակավայրերից կենսաբանական նմուշ վերցնել. փաստագրված է, որ այս տեղերում օդն ավելի կեղտոտ է, քան հանքարդյունաբերական Սյունիքի բոլոր բնակավայրերում։

Ինչևէ, չշեղվենք ու շարունակենք հետազոտության թեման։ Հսկայական տարբերություն կա գետնին նստած փոշու և օդում կախված՝ մարդու շնչառական ուղիներ թափանցող փոշու միջև։ Ճանապարհամերձ հողի մեջ եղած պղինձը դեռ չի նշանակում, որ բնակիչներն ամեն վայրկյան դա են շնչում։ Ի դեպ, հենց իրենք են նշել, որ ճանապարհամերձ հատվածներից են փոշու նմուշներ վերցրել։

Մկնդեղի «գաղտնիքը». ինչի մասին է լռում զեկույցը

Ամենատագնապալի վերնագրերը երեխայի օրգանիզմում հայտնաբերված մկնդեղի և մյուս բնակիչների օրգանիզմում առկա մոլիբդենի մասին էր։ Երբ կարդում ես զեկույցը, թվում է, թե լեռնարդյունաբերությունն է միակ մեղավորը, բայց անգամ ուսումնասիրության ներկայացման միջոցառման ժամանակ, ճշտող հարցին ի պատասխան, չեխերն անկեղծանում են՝ մետաղը հայտնաբերել են, բայց չգիտեն դրա ակունքի մասին:

ԱՄՆ-ի Թունավոր նյութերի և հիվանդությունների գրանցման դաշնային գործակալությունը հստակ սահմանում է՝ մեզում ընդհանուր մկնդեղի թիվը ոչինչ չի ասում, քանի դեռ չի արվել դրա տեսակավորումը: Այս պարագայում ինչո՞ւ են հոդվածները վերնագրվում այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե հայտնաբերված մկնդեղը խիստ թունավոր անօրգանական մետաղ է։

Գիտական հիմնավորումը հետևյալն է՝ կա նաև օրգանական մկնդեղ, որն օրգանիզմ է մտնում սովորական սննդից՝ ձկնեղենից, բրնձից, ջրից, և օրգանիզմի համար անվնաս է, այն դուրս է գալիս մեզի միջոցով։

Առանց այս երկուսը լաբորատոր ճանապարհով զատելու՝ մեկ ընդհանուր թիվը որպես թունավորման ապացույց հրամցնելը կա՛մ ցավալի անփութություն է, կա՛մ գիտակցված մանիպուլ յացիա։ Բացի այդ, մեկանգամյա անալիզը ցույց է տալիս ընդամենը վերջին մեկ-երկու օրվա սննդակարգը կամ ջրի ընդունումը, ոչ թե տարիների քրոնիկ ազդեցությունը։ Երբ այս ամենը փաթեթավորվում է «երեխաների օրգանիզմում մկնդեղ կա» հուզական շեշտադրմամբ, ստացվում է վախի իդեալական գործիք։

Ընդ որում, հետաքրքրականն այն հանգամանքն է, որ «Առնիկան» է հենց նշում, որ Քաջարանից վերցված նմուշների արդյունքներով, հայտնաբերված 5 մետաղների ծավալը, բացառությամբ մկնդեղի, չի գերազանցում հենց իրենց երկրի՝ Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության ցուցանիշը՝ արդյունաբերական հողերի համար սահմանված չեխական շեմը՝ 2,4 մգ/կգ։ Իսկ այն, որ մկնդեղը Քաջարանի հանքի հետ կապ չի կարող ունենալ, արդեն մասնագիտական հիմնավորում է։

500 մետրի վարկածը

Զեկույցում հատուկ տեղ է հատկացված Աճանան գյուղին և Արծվանիկի պոչամբարից դրա՝ 500 մետր հեռավորությանը։ «Մոտիկ է, ուրեմն վտանգավոր է». սա տրամաբանական առաջին ռեակցիան է։

Բայց պրոֆեսիոնալ մոտեցումը պահանջում է նայել ոչ թե քարտեզի գծին, այլ ապացույցներին։ Քամու ուղղությունը, ռելիեֆը, մասնիկների ծանրությունը որոշիչ են։ Եթե հետազոտողները պնդում են, որ պոչամբարի փոշին նստում է դպրոցի, տների կամ գյուղմթերքի վրա, ապա որտե՞ղ են այդ դպրոցի ներսի կամ տեղական խնձորի ու կաթի լաբորատոր անալիզները։ Դրանք պարզապես չկան։ Չչափված վարկածը մատուցվում է որպես կայացած փաստ, իսկ գյուղացուն կոչ է արվում չօգտագործել սեփական բերքը՝ առանց բերքը հետազոտելու։

Հետաքրքիրն այն է, որ, կարծես թե, միտումնավոր հաշվի չեն առնվում մյուս կողմի փաստերը։ Տարածաշրջանի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, կարելի է ասել, միակ հայկական ընկերությունն է, որ ամեն տարի հրապարակում է Կայուն զարգացման տարեկան հաշվետվություն՝ պետական և միջազգային ստանդարտներով արված մշտադիտարկումների տվյալներով։ Ինչո՞ւ հետազոտողները նույնիսկ փորձ չեն անում համադրել իրենց 20 նմուշը տարիների պաշտոնական ու բաց ցուցանիշների հետ։ Կամ ինչո՞ւ չեն փորձում գործակցել Սյունիքի խոշոր ընկերությունների հետ։ ԶՊՄԿ-ից հայտնեցին, որ իրենք տեղյակ էլ չեն եղել ուսումնասիրությունների մասին և իմացել են միայն ամիսներ անց՝ լրատվամիջոցների հրապարակումներից։

Հավաստի՞ են, արդյոք, այս տվյալները

Ի վերջո, պետք է լինի հստակություն. արդյո՞ք այս կազմակերպությունը լիցենզավորված է բնապահպանական և կենսաբանական նմուշներ վերցնելու և անալիզի ներկայացնելու համար։ Երբ նայում ես նկարներին, նմուշները վերցվում են նույն տարայով և նույն վրձինով, մեզը վերցնում և շաբաթներ անց ներկայացնում են չեխական ինստիտուտներ՝ անալիզի նպատակով, մինչդեռ մեզը անալիզի պետք է ներկայացնել գրեթե անմիջապես՝ 1-2 ժամվա ընթացքում։ Արդյոք այս կազմակերպությունը իրավունք ունի՞ կենսանմուշ դուրս բերել ՀՀ-ից, և արդյոք պահվո՞ւմ են տեղափոխման խիստ անհրաժեշտ պայմանները։ Սրանք հարցեր են, որոնց «Առնիկան» երբեք չի անդրադառնում, հարցեր են, որոնք անտեսվում են պետության կողմից, բայց որոնք ամենակարևորներից են այս «դրամայում»։

Սա միայն բնապահպանական հարց չէ։ Սա վերաբերում է երկրի արդյունաբերական ողնաշարին և տնտեսական անվտանգությանը։ Երբ մակերեսային թվերով ստվեր է նետվում ռազմավարական ոլորտի վրա, լեգիտիմ հարց է ծագում՝ ո՞վ է շահում այս խուճապից, և որտե՞ղ է ավարտվում իրական բնապահպանությունն ու սկսվում տնտեսական հարվածը։

Սյունիքի բնակիչն ունի անվտանգ միջավայրում ապրելու բացարձակ իրավունք, և որևէ ազդանշան չի կարելի անտեսել։ Բայց մարդիկ արժանի են ճշմարտության, ոչ թե էմոցիոնալ շահարկումների։

Իրական պատասխաններ ստանալու համար պետք է ոչ թե 20 պատահական նմուշ, այլ մեծ ու ներկայացուցչական ընտրանք՝ տարվա տարբեր եղանակներին, օդում կախված փոշու իրական չափումներ, կենսաբանական նմուշների խորքային, քիմիական ձևերը տարանջատող երկարաժամկետ լաբորատոր քննություն, և ամենակարևորը՝ անկախ պետական-գիտական վերահսկողություն։

Քանի դեռ սա արված չէ, ցանկացած բարձրագոչ հայտարարություն մնում է ընդամենը չապացուցված շահարկում, որտեղ տուժողը մեկն է՝ անհանգիստ ու մոլորեցված սյունեցին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում