Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:

Դրանից հետո կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նույն թեմայով ու արդեն նաև Վ.Պուտինի ասածի հետ կապված հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»:

Այս հայտարարությունները բավականին ուշագրավ, հաճախ նաև հիմնավորված ենթադրությունների ու մեկնաբանությունների առիթ տվեցին: Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ինքը (իրենք) երբեք նման հարց չի բարձրացրել, մեղմ ասած՝ անհամոզիչ է հնչում: Առավել ևս, որ ոչ մեկ անգամ, ամենից նկատելին՝ ուղիղ 1 տարի առաջ ակնհայտորեն փաշինյանամետ շրջանակների կողմից 102-րդ ռազմաբազայի դեմ ու այն դուրս հանելու պահանջով ակցիա կազմակերպվեց: Ի դեպ, նաև կոնտր-ակցիա եղավ այն ժամանակ: Այսինքն, այնպես չէ, որ նման հարց չէր արծարծվում, ու մեկ էլ Վլադիմիր Պուտինը հանկարծակի որոշեց դրա մասին խոսել:

Երկրորդը (եթե դա չհասկացողներ են մնացել)՝ Պուտինի ակնարկը բավական թափանցիկ էր: Իսկ ակնարկն այն էր, որ պետք չէ փորձել ռազմաբազայի հարցով Ռուսաստանին շանտաժի ենթարկել: Սա այն դեպքը չէ:

Փաշինյանի վերջին հայտարարությունը ևս բավականին ուշագրավ է: Տեսեք, նա այնպես է իր ասելիքը ձևակերպում, որ այս խնդրահարույց թեման հերթական անգամ փորձում է գցել Ռուսաստանի «գրպանը»: Ասում է, դե, «մենք այս հարցը չենք բարձրացնում», բայց եթե ռուսները ուզում են դուրս գան, թող գնան, դեմ չենք:

Պա՞րզ է: Այսինքն, ինչ էլ լինի, բնականաբար, եթե Ռուսաստանը 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերի, ապա վաղը, մյուս օրը անվտանգության ապահովման խնդիրներ են ծագելու: Դա՝ անխուսափելիորեն: Իսկ երբ այդ խնդիրները ծագեն, Փաշինյանն ու քպականները կասեն՝ տեսա՞ք, ռուսները մեզ լքեցին, թողեցին, գնացին, բա էդպիսի դաշնակի՞ց է լինում, այս, այն: Ինչ-որ բան (ինչ-որ բաներ) չի՞ հիշեցնում:

Նույն «հեղինակային», այսպես ասենք՝ փաշինյանական մոդելն է կիրառվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահների սևացման հարցում: Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք, ինչով փաստի առաջ կանգնեցրեց Ռուսաստանին: Ու ստացվեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը ներխուժել են ադրբեջանական տարածք ու ներադրբեջանական խնդիրներով են փորձում զբաղվել: Ի դեպ, դա ոչ մեկ անգամ հիշեցրել է նաև նույն ՌԴ նախագահ Պուտինը: Նույն փաշինյանական սխեման է կիրառվում նաև ՀԱՊԿ-ի անդամակցության (երևի արդեն՝ չանդամակցության) ու ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերում: Ինքը՝ Փաշինյանը, հստակ քայլ չի անում (անդամության «սառեցումը» քայլ չի, կիսաքայլ է), ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություն չի անում, փոխարենը, բացահայտորեն սպասում է, որ Հայաստանին հեռացնեն: Այսինքն՝ որ հետո էլի մեղքն այլոց վրա բարդի: «Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Համենայնդեպս, մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-ասել էր նա:

ԵԱՏՄ-ի հետ կապված էլ: Նախ՝ անում են քայլեր, որոնք հստակ գիտեն, որ խնդիրներ են ստեղծելու, իսկ երբ խնդիրները իսկապես ծագում են, սկսում են թնկթնկալ, թե ԵԱՏՄ-ն իր կանոնները չի պահում, այս, այն:

Ինչևէ: Նորություն չէ, որ Փաշինյանը խնդիրներ հարուցելու և պատասխանատվությունն ու մեղքն այլոց վրա բարդելու մեծ վարպետ է: Բայց դա՝ երկրի ներսում և յուրային լսարանի առաջ: Մինչդեռ արտաքին հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ կապված այդ հնարքներն այլևս չեն գործում: Նաև այդ՝ թույլ քողարկված ակնարկը կար Պուտինի արած հայտարարության մեջ:

Բայց ինչո՞ւ է ծագել 102-րդ ռազմաբազայի հարցը: Սա արդեն հռետորական հարցադրում է թվում, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման այն գիծը, որը վարում է Փաշինյանի իշխանությունը, անխուսափելիորեն հասնելու էր նաև այդ կետին: Այդ ամենն, ըստ էության, շարունակությունն է Փաշինյանի իշխանության արտաքին «գարանտների», արտաքին դերակատարների առաջ ստանձնած հանձնարարականները, եթե կուզեք՝ պատվերները կատարելու ընթացքի:

Մի կողմից՝ թուրք-ադրբեջանական պատվերներն են, մյուս կողմից՝ Արևմուտքի պատվերները: Այդ երկու խումբ պատվերներն էլ հստակ են ու հիմնականում՝ հայտնի: Թուրքադրբեջանականները հանրահայտ են ու բազմիցս արծարծված: Դրանք հանգում են Հայաստանի՝ որպես պետության ապասուբյեկտայնացմանը, պարզ ասած՝ կազմալուծմանը, ալիևյան «սահմանադրություն» ընդունելուն, նոր տարածքների հանձնմանը, Հայ եկեղեցու դեմ պատերազմին, ազգային գործիչներին «փակելուն» և այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը, կամ ասենք՝ Եվրոպան: Այստեղ ևս Փաշինյանին ուղղված պահանջները միանգամայն ակնհայտ են: Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մտնի ակտիվ հակամարտության մեջ, ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ խզի բոլոր հնարավոր կապերը՝ տնտեսական, ենթակառուցվածքային, ռազմաքաղաքական, հումանիտար: Ինչպես Վրաստանին էին պարտադրում, ու ինչի մասին վրաց պետական գործիչները բացեիբաց հայտարարեցին:

Այդ արտաքին պատվերների կատարման համատեքստում են նաև ընդդիմադիրների նկատմամբ տոտալ բռնաճնշումները, հետապնդումները, կալանավորումները: Առաջին հերթին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Բայց ոչ միայն նրա, նաև՝ ազգային այն ուժերի ու գործիչների, որոնք դեմ են Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու արևմտյան արկածախնդիրների սև ծրագրերին:

Իրականում Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու, Գագիկ Ծառուկյանի, նախքան այդ էլ՝ Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, ազգային այլ գործիչների նաև Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների դեմ հալածանքները աշխարհաքաղաքական հակամարտության ատրիբուտ են կամ դրսևորում: Այստեղ ոչ մի հակակոռուպցիոն-մակակոռուպցիոն ու նման այլ խնդիրներ չկան:

Ընդամենը խնդիր է դրված՝ մեկուսացնել բոլոր այն ուժերին ու գործիչներին, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը վերածվի «երկրորդ Ուկրաինայի» կամ թուրք-ադրբեջանական «հանձնարարությունները» կատարող երկրի:

Այսինքն, այդ բոլոր «գործերը» արտաքին պատվերների շրջանակում են, էությամբ բացարձակ քաղաքական են, այս պարագայում՝ աշխարհաքաղաքական:

Նաև այդ պատվերի հանգամանքով է պայմանավորված, որ նույն «մարդասեր, դեմոկրատ» Եվրոպայի բարձրաստիճան չինովնիկները բացարձակապես անտարբեր են, որ Հայաստանը, նաև իրենց աջակցությամբ, վերածվում է բացօթյա համակենտրոնացման ճամբարի, յուրօրինակ գետտոյի:

Բայց նրանց ի՞նչ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում է միայն, որ Ռուսաստանի համար վատ լինի:

Հանրությանն էլ Փաշինյանն ու ՔՊ-ն «կերակրում» են «դեպի Եվրոպա գնալու» հեքիաթներով: «Եվրոպա գնալու» խոսույթը պարզապես կեղծիք է: Չկա նման հեռանկար: Շատ հեռավոր ժամկետում չկա: Փոխարենը կա Ռուսաստանի հետ թշնամանալու հանձնարարություն ու շատ մոտակա «ապագա»՝ իր ծանրագույն հետևանքներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանՊուտինն այս անգամ շատ կոշտ արձագանքեց Արսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանԹաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhեր Պեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Պուտինի կոշտ ուղերձը․ Արևմուտքը չի հրաժարվում նեոգաղութային հավակնություններից 2027 թվականին ոչ մի ռուս թոշակ չի ստանաԱՄՆ-ի ավիադիսպետչերները սարքավորումների պահեստամասեր են գնում eBay-ից․ WP Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Համակարգային խնդիրն ու տրանսպորտային հոսքերը. Տիգրան Ավինյանը՝ Երևանի երթևեկության և կառուցապատման մասինԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը. նախաքննությունն ավարտվել է Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան Տղամարդը կծել է քաղցրավենիքը, որի մեջ պայթուցիկ է եղել. նա մահացել էՈւկրաինական զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցվել է Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Վրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումին Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային անցակետը Վտանգներ Wհatsapp-ից. ինչպես պաշտպանվելԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանՀայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավnր Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FT Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանՈւրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Ցուրտ օրերը եկան Հայաստան․ եղանակը կտրուկ կփոխվիԻնչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են. Տիգրան Աբրահամյան Nova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին Տարադրամի փոխարժեքն այսօր. ինչ վիճակում է ռուբլին Նոյեմբերի 19-ին Չինաստանում կհանդիպեն Թրամփը, Պուտինն ու Սի Ծինփինը. հայտնի են քննարկման հիմնական թեմաները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են նախատեսված՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների շուրջ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում փորձարկվելու է էլեկտրական շչակ Կիբեռհարձակումներ՝ Իլհամ Ալիևի սոցցանցային էջերի վրա Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ փակ է միայն Քարի լիճ տանող ճանապարհը Չինաստանը հաստատել է Սի Ծինփինի, Պուտինի և Թրամփի միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը Սպասվում է ջերմաստիճանի անկում Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Axios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ