Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնվերս Բանկը՝ լեհական Bank Pekao-ի հետ, կազմակերպել էր հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Լեհաստանի պետական համակարգի և բիզնես, ֆինանսական համայնքների ներկայացուցիչներ:

Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության, բիզնեսի ֆինանսավորման և միջազգային առևտրի զարգացման հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-լեհական առևտրի ներուժին և երկու երկրների բանկերի միջև ուղիղ համագործակցության ձևավորմանը։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը։ Նա կարևորել է ֆինանսական կառույցների դերակատարությունը հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ բանկերի միջև ամուր գործընկերությունը կնպաստի նաև երկու երկրների գործարար համայնքների միջև երկարաժամկետ կապերի ձևավորմանը։

Բանկային կամուրջ՝ հայ-լեհական տնտեսական կապերի համար

Կոնվերս Բանկի գլխավոր տնտեսագետ, Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի ղեկավար Արեգ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխություններն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները։

Նա նշել է. «2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանից Եվրոպական միություն արտահանումն աճել է 70.7%-ով։ Սակայն հայ-լեհական տնտեսական հարաբերությունների ներուժը դեռևս լիարժեք իրացված չէ։ Լեհաստանի ներկայիս դիրքի և իրական ներուժի միջև առկա բացը Կոնվերս Բանկը կարող է լրացնել լեհական գործընկեր բանկերի հետ համատեղ»:

Հայաստանը լեհական բիզնեսի համար գրավիչ ուղղություն է դառնում

Bank Pekao-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Լուկաշ Յանուշևսկին շնորհակալություն է հայտնել Կոնվերս Բանկին ջերմ ընդունելության համար: Նա նշել է. «Սա կարևոր և արդյունավետ հանդիպում էր, քանի որ լեհ գործարարները հնարավորություն ստացան ծանոթանալ ոչ միայն ՀՀ բանկային համակարգում առևտրի ֆինանսավորման գործիքակազմին և Կոնվերս Բանկի առաջարկներին, այլև ընդհանուր տնտեսական զարգացումներին, երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին»:

Ֆինանսական լուծումներ՝ երկու երկրների գործարարների համար

Կոնվերս Բանկը և Bank Pekao-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի անդամներ են։ Բանկերի միջև համագործակցությունը կարող է ներառել թղթակցային հարաբերությունների հաստատում, առևտրի ֆինանսավորման գործիքներ, արժութային գործառնություններ և գործարար կապերի խթանում։

Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանն ասել է. «Կոնվերս Բանկը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը։ Bank Pekao-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքի տրամաբանական շարունակությունն է, որը թույլ կտա ձևավորել հայ-լեհական առևտրի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածք։ Այն հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտա ավելի վստահ մուտք գործել Լեհաստանի և եվրոպական շուկաներ, իսկ լեհական ընկերություններին՝ Հայաստանում ունենալ վստահելի գործընկեր»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք Չալաբյան