Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր Ավետիսյան

Օրերս Լավրովը հայտարարեց, որ Եվրամիությունը նույն ՆԱՏՕ-ն է, և Եվրամիությունը Ռուսաստանի հակառակորդն է, թշնամին է, որը բացեիբաց զինվում է Ռուսաստանի դեմ՝ ուղիղ պատերազմի նպատակով։
 
Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը, եթե ցանկություն է հայտնում կամ իր մտքի ծայրով անց է կացնում, որ երբևէ տեսականորեն կարող է դառնալ Եվրամիության անդամ, ավտոմատ Ռուսաստանի համար դասվում է իր թշնամիների շարքը՝ իր բոլոր բացասական հետևանքներով, և սա պետք է հասկանալ։
 
Ես հինգ տարի է՝ խոսում եմ, ներկայացնում եմ տեսակետ, ֆորումներ եմ կազմակերպում, որպեսզի ոչ միայն ես խոսեմ, այլ նաև աշխարհահռչակ անալիտիկներ՝ ներկայացնելու համար, որ երկու լարի վրա խաղալ նշանակում է հնարավորություն տալ Արևմուտքին, որպեսզի նրանք խոստումներով, խաբելով, երազանքներ տալով Հայաստանին հանեն Ռուսաստանի դաշնակցային զոնայից և դարձնեն Ռուսաստանի թշնամի։
Եվ հայաստանյան քաղաքական միտքը պարտավոր էր սա հասկանալ կամ գոնե հիմա պարտավոր է սա հասկանա։
 
Երկու լարի վրա խաղալ, անունը դնել բազմավեկտոր քաղաքականություն կամ «և, և», դա ընդամենը ինքնախաբեություն է կամ դիտավորյալ՝ Ռուսաստանից հեռանալով Ռուսաստանի թշնամի դառնալու քաղաքականություն։ Հիմա ժամանակն է գիտակցելու, որ այլևս հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, և ժամանակն է հստակ կանգնել Ռուսաստանի կողքին։
 
Դա է մեզ ստիպում Հայաստանի պետական շահը։ Նույն հարցազրույցում Լավրովը խոսեց նաև այն մասին, որ Ռուսաստանը միշտ հարգել է Ուկրաինայի սուվերենիտետը և չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին, բայց այն պահից, երբ Ուկրաինան թույլ է տալիս, որ այլ պետություններ խառնվեն իր ներքին գործերին և այդ սուվերենիտետը փաստացի խլեն Ուկրաինայի ժողովրդից և Ուկրաինային դարձնեն գործիք Ռուսաստանի դեմ, այդ պահից Ռուսաստանն այլևս Ուկրաինային որպես պետություն չի ընկալում և փաստացի չի ճանաչում այդ պետության անկախությունը։ Հետևաբար, Ուկրաինան այլևս դադարում է իր միակ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի համար դիտարկվել որպես սուվերեն պետություն։
 
Այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ առհասարակ բոլոր պետություններին։ Եթե դու ասում ես, որ սուվերեն պետություն ես, բայց թույլ ես տալիս այլ պետություններին քո սուվերենիտետը խլել և այն օգտագործել իրենց թշնամիների դեմ գեոպոլիտիկ պայքարում, դու այլևս չես ընկալվում որպես սուվերեն պետություն՝ դարձյալ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Քաղաքականությունը բավականին բարդ գիտություն է, և մատների արանքով նայելով, երազանքներով, ցանկություններով քաղաքականությամբ զբաղվելը ժողովրդին ու պետությանը միշտ տանում է դեպի կործանման, և ժամանակն է իսկապես լուրջ վերաբերվել քաղաքականությանը, իսկապես լուրջ քննարկումներով ձևակերպել Հայաստանի պետական շահերը և առաջնորդվել բացառապես Հայաստանի պետական շահերով։ Մենք չենք կարող մեր ռազմավարական դաշնակից, իսկ որքան էլ մենք ասենք՝ «Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակից չէ», դա բառերով չի լինում։ Դրանք հիմնված են պետական շահերի, աշխարհագրության, պատմության վրա։ Արհեստականորեն դու ոչինչ չես կարող փոխել։ Հայաստանը պետք է իր շահերը գիտակցի, և այն պահին, երբ հստակ գիտակցի և որոշի առաջնորդվել սեփական պետական շահերով, միանշանակ կանգնելու է Ռուսաստանի կողքին։
 
 Այլ ճանապարհ մենք չունենք։
Մհեր Ավետիսյան

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել