Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում՝ Միժիրգի լեռան լանջին ձնահյուսի վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս մեկ մարդու մարմին է հայտնաբերվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրալեռնային փրկարարական ջոկատից հայտնել են, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով որոնումները ներկայում դադարեցվել են։
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին․ ձնահյուսի տակ էր հայտնվել 33 ալպինիստից բաղկացած գրանցված խումբը։ Երկու մարդու ճակատագիրը դեռևս անհայտ է։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ վաղ առավոտյան։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



