Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ութ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա Կոստանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այնքան հետաքրքիր է կողքից, հեռվից, անուղղակի ներգրավված` ուսումնասիրել տարբեր հանրային, հասարակական, քաղաքական դերակատարներին, ովքեր ութ տարվա ժամանակի ու տարածության մեջ հեզաճկուն տրանսֆորմացվել են, փոխակերպվել, փոխել հաստ կաշին ու պարզունակ դիմակները, սկսել կրել ավելի շքեղ ու անճանաչելի դիմակներ: Հաճախ, չէ, ստում եմ, ամեն Աստծո օր մտածում եմ` ո՞նց կարելի ա, ո՞նց ա հնարավոր էդքան սահուն ու աննկատ փոխակերպվել, ձև բռնել, թե իբր բան էլ չի եղել, մոռանալ երբեմնի սեփական խոսքերն ու դիրքը, դավաճանել իբր դավանած արժեքները, խոսել ազգի ու ժողովրդի անունից, միևնույն ժամանակ ներսիդ սևացած հոգու ամենամութ անկյուններում կրել ամենաեղկելի ու զազրելի որակները: Ախր ո՜նց...
 
Ամեն օր նորություններ կարդալիս մտածում ես, որ էլ զարմանալու բան չի մնացել, մեկ էլ տեսնում եմ ճանաչածս մարդու ճամբարափոխությունն ու աչքերս կլորացնում, թե իբր «վա՜յ, էս ի՜նչ անսպասելի բան ա տեղի ունեցել, վա՜յ, էս ո՜նց կարող էր լինել, բայց չէ որ նա էնքան արժանապատիվ էր թվում, ախր նա էնքա՜ն ասպետական էր, բայց ո՞նց նա կարողացավ, իսկ կարո՞ղ ա մենք ենք սխալ, իսկ նրանք բոլորը ճիշտ են».... Հետո անմիջապես ինքս ինձ ստոպ եմ տալիս ու հասկանում, որ լավ էլ կարող էին, ուղղակի դրանց մենք ինքներս ենք դարձրել ասպետ ու զոռով սարքել կեղծ արժանապատիվ, ձև ենք տվել, թե մեզ շրջապատում են բարձրորակ ու արժանավոր մարդիկ, ովքեր ազգ, հայրենիք, պետություն ասելիս նկատի ունեն հենց դա` բառիս ուղիղ իմաստով, որ էդ բառերն արտասանելիս սրբագործվում են, էդ բառերը բարձրագույն արժեք են դրանց համար, ու որ ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող շահարկել, հանիրավի օգտագործել: Այնինչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան իրականում մենք ինքներս ենք մեզ համոզել:
 
Մարդիկ պրիմիտիվ էակներ են, պարզ հաշվարկներով, ցանկություններով` առանց խորության ու բարդ ստորադասական պահանջների. էդ պարզունակ պահանջների բավարարման հրամայականի ներքո պատրաստ են ուրանալ սեփական մորը, էլ ուր մնաց հայրենիք, ազգ, պետություն, հազարամյա պատմություն, գիր, գրականություն, եկեղեցի ու նման «անմիաստ» ու ոչ կայուն արժեքներ: Էս մարդկանց հայրենիքը փողն է, կոնստանտ արժեքները` փողի չափն ու քանակը, «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով ապրող առանձնյակներ, ում երբեք պետք չի լինելու կերտել բարձր ու մնայուն արժեքներ:
 
Էնպես որ դադարեք հնարել ու փուչիկի պես փչել կեղծ հերոսների, որոնցից հետո նույն խանդավառությամբ ու արագությամբ, ինչպես հնարել եք, պիտի հիասթափվեք: Ձեր իմացած արժեքները հիմա գտնվում են պատմական զրոյական կետում, էս մարդիկ շատ արագ, հանուն սեփական շահի, պատրաստ են վաճառել անգամ այն, ինչ մի ժամանակ անվանում էին սկզբունք, արժանապատվություն, հավատարմություն, պատասխանատվություն առ հայրենիք։
 
Ժամանակները կփոխվեն, դիրքորոշումները կվերանայվեն, սակայն արժանապատվությունը, հավատարմությունը և սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը միշտ ու բոլոր ժամանակներում մնալու են նորաձև, բայց ոչ բոլորի դեպքում և ոչ բոլորի համար:

Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում»