ՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակը
ՍՊՈՐՏՀայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Չարենցավանը ներկայացնող ակումբը կամային հաղթանակ տոնեց՝ 2։1։
Հաշիվը բացեցին բանակայինները. 5-րդ րոպեին աչքի ընկավ Մայք Ասիրյանը։ 51-րդ րոպեին Ահմադ Սամանին խփեց պատասխան գոլը։ 6 րոպե անց Չիմուկա Լուենդոն ապահովեց «Վանի»՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։
Այս խաղից հետո Արմեն Սանամյանի գլխավորած թիմը 4 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8-րդն է 7 միավորով։
8-րդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Նոային», իսկ ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Սարդարապատի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում
4
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
5
Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինը



