Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե «նոր Հայաստանում» այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար, պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի: Անցել է ութ տարի, և այսօր քաղաքական դաշտի բազմաթիվ դիտորդներ արձանագրում են, որ այդ խոստումները մնացին օդում, առավել ևս՝ գործնականում այդպես էլ չվերաբերեցին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։

Հետաքրքիր է բացել Ընտրական օրենսգիրքը և ծանոթանալ 23-րդ հոդվածին՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը և նախընտրական քարոզչության սահմանափակումները»: Հոդվածն արգելում է պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուներին օգտագործել պաշտոնեական դիրքը՝ ընտրություններում առավելություն ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը: Թվում է, թե նորմն առավել քան հստակ է: Այնինչ, ինչպես իր հրապարակման մեջ նշում է armtribunal.com կայքը, 2026 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ մի իրավիճակ, երբ տպավորություն էր ստեղծվում, թե գոյություն ունի երկու իրականություն։ Մեկում ապրում են ընտրական գործընթացի սովորական մասնակիցները, որոնց համար օրենքը պարտադիր է։

Մյուսում գոյություն ունի Նիկոլ Փաշինյանը, որը միաժամանակ վարչապետ է, իշխող կուսակցության առաջնորդը, պետական տեղեկատվական օրակարգի գլխավոր դերակատարը և վարչական ռեսուրսի ընձեռած հնարավորությունների հիմնական շահառուն: Ըստ էության, ձևավորված համակարգի պայմաններում պետական ապարատը, պաշտոնական տեղեկատվական հարթակները, հարկատուների միջոցներով սնվող հեռուստատեսությունը, ծառայողական հնարավորությունները և կառավարության ղեկավարի քաղաքական կարգավիճակը որոշակիորեն ծառայեցվում էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավին: Ողջ նախընտրական արշավի ընթացքում կառավարությունը, վարչապետի աշխատակազմը և պետական տեղեկատվական ռեսուրսները աշխատում էին նախընտրական գերակտիվ ռեժիմով:

Վարչական ռեսուրսը միայն պաշտոնյաները, ծառայողական մեքենաներն ու պետական ապարատը չեն։ Դա նաև այն տեղեկատվական մեքենան է, որի պահպանման համար վճարում են բոլոր հարկատուները, իսկ այն, շատերի գնահատմամբ, աշխատում է առավելապես մեկ քաղաքական ուժի շահերի համար։

Հատուկ ուշադրության է արժանի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործունեությունը, որը, չնայած իր անվանմանը, նախընտրական արշավի շրջանում ավելի ու ավելի քիչ էր հիշեցնում հանրային և ավելի շատ՝ իշխող կուսակցության գերատեսչական հեռուստաընկերություն: Այսպես, 2026 թ. մայիսի 3-ի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ տեղեկություն տարածվեց այն մասին, թե վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն իբր Ռոբերտ Քոչարյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այն որակեց որպես չստուգված տեղեկություն և դատական հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ։ Սակայն, ինչպես և սպասվում էր, դատական համակարգը հերթական անգամ իշխանության դիրքորոշմանն ուղղված նախանձելի պատրաստակամություն ցուցաբերեց:

Կարելի է ենթադրել, թե խոսքը պատահական սխալի մասին է։ Ինչպես պատահականություն կարող են դիտվել նաև բազմաթիվ այլ համընկնումներ, որոնք տեղի էին ունենում պետական հեռուստաալիքի եթերում ողջ քարոզարշավի ընթացքում։ Սակայն այդ անճշտությունները և քաղաքական մեկնաբանությունները գրեթե միշտ ստեղծում էին անբարենպաստ ֆոն ընդդիմության համար։

Խնդիրը միայն լրատվական թողարկումները չեն։ Բավական է ծանոթանալ Հանրային հեռուստատեսության քաղաքական թոք-շոուներին՝ տեսնելու համար, որ պետական հեռուստաալիքը աստիճանաբար կորցնում է լայն հանրային քննարկումների հարթակ լինելու դերը՝ որոշ դեպքերում հիշեցնելով քաղաքական շտաբի աշխատանք: Այս առումով հատկանշական են Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ հաղորդումները, որտեղ անկողմնակալ հեռուստադիտողի համար դժվար չէ նկատել, թե որտեղ է ավարտվում անկախ լրագրությունը և սկսվում իշխանության քաղաքական դիրքորոշման սպասարկումը։ Եվ այս ամենը նախընտրական շրջանում քաղաքական առավելություններ էր ստեղծում մեկ կուսակցության համար։

Նույնքան մտահոգիչ էր իրավապահ համակարգի գործողությունների ֆոնը։ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առավելություն ստանալը։ Մինչդեռ լուրջ վարչական ռեսուրս է ստեղծվում այն իրավիճակում, երբ մի քաղաքական ուժ քարոզարշավ է իրականացնում պետական ապարատի լայն հնարավորություններով, իսկ նրա ընդդիմախոսները ստիպված են լինում զբաղվել իրավական ընթացակարգերով և ուժային կառույցների ուշադրությունից պաշտպանվելով:

Քարոզարշավի ընթացքում հասարակությունը ականատես էր լինում որոշակի հաջորդականության. վարչապետի հանրային կոշտ հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներն ավելի հաճախ էին հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ֆորմալ առումով խոսքը պետական կառույցների գործունեության մասին էր, սակայն հանրային ընկալման մեջ տպավորություն էր ստեղծվում, որ պետական ապարատը ներգրավվում է քաղաքական պայքարի մեջ։ Դրա օրինակներից էր Անդրանիկ Թևանյանի շուրջ զարգացումները՝ վարչապետի հանրային հայտարարություններից հետո:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԿԸՀ-ին կոչ էր արել պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման հիմքով քննության առնել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու: Ինչպես նախաձեռնությունը հայտնել էր, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում արված հայտարարություններից հետո իրավապահ համակարգը ընթացք էր տվել քրեական հետապնդմանը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պատշաճ արձագանք չտվեց «ՀայաՔվեի» այս կոչին։

Այստեղ արդեն ի հայտ է գալիս սահմանադրաիրավական կարևոր խնդիր: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ավելին, Սահմանադրությամբ հստակ ամրագրված է՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հետևաբար, եթե իշխանությունը պահվում կամ ձեռք է բերվում ազատ ընտրությունների սկզբունքի խախտման, վարչական ռեսուրսի և պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով, ապա խոսքն արդեն միայն Ընտրական օրենսգրքի մասին չէ։ Այդ դեպքում օրինաչափորեն հարց է առաջանում, թե որքանով են նման գործընթացները համապատասխանում Սահմանադրության ոգուն։ Հայաստանի քրեական օրենսդրությունը սահմանադրական կարգի հիմունքների խախտումը համարում է պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններից մեկը, որը նախատեսում է ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով։

Այս ամենի ֆոնին հանրությունը չլսեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից իրավիճակը գնահատող հստակ արձագանք: Չեղան պաշտոնական հայտարարություններ, հանձնարարականներ կամ ներկայացված փաստերին իրավական գնահատական տալու պահանջներ։ Դատախազությունը, որն այդքան զգայուն է ընդդիմադիր գործիչների հայտարարությունների հանդեպ, նմանատիպ հետևողականություն չցուցաբերեց իշխանության ներկայացուցիչների հնարավոր խախտումների վերաբերյալ:

Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե հաղթական ելույթներից և ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերից։ Այն սկսվում է մի պարզ ճշմարտության ընդունումից. օրենքը կա՛մ պարտադիր է յուրաքանչյուրի համար, կա՛մ գոյություն ունի արտոնյալների մի խումբ, որին թույլատրված է այն, ինչ արգելված է մնացածին։

Դատելով 2026 թ. քարոզարշավի զարգացումներից՝ այս ընտրությունների շուրջ վեճը միայն տոկոսների կամ մանդատների մասին չէ։ Դա վեճ է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքը, թե՞ գործում է քաղաքական նպատակահարմարության ուժը։ Եվ եթե օրենքի առաջ հավասարությունը խաթարվում է, ապա ընտրական ճանապարհով իշխանության ձևավորման տրամաբանությունը սկսում է թուլանալ՝ առաջ բերելով քաղաքական պայքարի նոր, ավելի բարդ մարտահրավերներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր Կամենդատյան