Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտնում է, որ Բուլղարիա-Թուրքիա սահմանային նոր անցակետ կկառուցվի։ Նշվում է, որ հանդիպումէ տեղի ունեցել և քննարկվել է նոր սահմանային անցակետի կառուցման հարցը։ Այն կկառուցվի թուրքական Քափըքյուլե սահմանային անցակետից հյուսիս ու կկոչվի «Քափըքյուլե/ կապիտան Անդրեևո-հյուսիս»։
Հանդիպմանը մասնակցել են Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերը, Առևտրի նախարարի տեղակալ Սեզայի Ուչարմակը, Բուլղարիայի ներքին գործերի նախարար Իվան Դեմերձիևը, Բուլղարիայի ազգային մաքսային գործակալության ղեկավար Նիկոլայ Շուշկովը և այլ պաշտոնյաներ։
Կողմերը քննարկել են սահմանային նոր անցակետի կառուցումն ու անցակետի թողունակության մեծացմանն առնչվող հարցեր։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



