Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
INTERNATIONAL NEWSՖրանսիացի քննիչները Սեն-Մարիտիմ դեպարտամենտում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հիմնական վարկած են դիտարկում կանխամտածված միջամտությունը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Կլեոն և Տուրվիլ-լա-Ռիվիեր քաղաքների մերձակայքում։ Վթարի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ։
Ոստիկանության աղբյուրների տվյալներով՝ գնացքը բախվել է դեռևս չպարզված առարկայի, ինչից հետո մեկ վագոն շրջվել է, ևս չորսը՝ դուրս եկել ռելսերից։ Քննությունը շարունակվում է, իսկ հնարավոր կանխամտածված գործողության հանգամանքներն ու շարժառիթներն առայժմ չեն հրապարակվել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



