Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջարկած «Թրամփի դիվիդենտների» շրջանակում երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն 5 հազար դոլար վճարելու համար կարող է Կոնգրեսի հավանությունը չպահանջվել։ Այդ մասին նա ասել է CBS News-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ ստացված միջոցները, իր մտահղացմամբ, պետք է ծախսվեն ԱՄՆ ներսում։

Դրանից մեկ օր առաջ Թրամփը հայտարարել էր միջանկյալ ընտրություններից հետո նման վճարումների հնարավորության մասին, եթե Հանրապետական կուսակցությունը պահպանի վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ։Ըստ նախագահի, խոսքը տնտեսության մեջ փողի «ներարկման» մասին է, որը պետք է հնարավոր դառնա իր կողմից սահմանված մաքսատուրքերից ստացվող եկամուտների շնորհիվ։

«Մենք կարծում ենք, որ ոչ», — պատասխանել է Թրամփը՝ վճարումների համար Կոնգրեսի հավանության անհրաժեշտության մասին հարցին։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ օրենսդիրները կաջակցեն նախաձեռնությանը, եթե նման հավանություն, այնուամենայնիվ, անհրաժեշտ լինի։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տրիլիոնավոր դոլարներ է ստացել սակագներից և այլ միջոցներից, իսկ երկրում նոր արտադրական ու ներդրումային նախագծերի ծավալը, ըստ նրա, արդեն գերազանցել է 20 տրիլիոն դոլարը։ Նախագահը նաև պայման է առաջադրել՝ գումարը պետք է ծախսվի ԱՄՆ-ում, ոչ թե արտասահմանում։

Թրամփի առաջարկն արդեն հարցեր է առաջացրել դրա իրավական հիմքերի վերաբերյալ։ Անհասկանալի է, թե արդյոք նախագահն ունի՞ ինքնուրույն նման վճարումներ կազմակերպելու լիազորություն։ Դրանց ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլարը։

Հարցազրույցում Թրամփը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին այցելել Տեխաս՝ նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնին աջակցելու համար, որը մասնակցում է Սենատի ընտրություններին։ Նախագահը տեղեկացրել է, որ իր քաղաքական կոմիտեն՝ MAGA Inc.-ը, արդեն 10 միլիոն դոլար է ծախսում հեռուստատեսային գովազդի վրա՝ Փաքսթոնին աջակցելու համար։ Թրամփը նրան անվանել է երկրի լավագույն գլխավոր դատախազներից մեկը և հայտարարել, որ մտադիր է շարունակել աջակցել նրա քարոզարշավին։

Խոսելով Տեխասի հարավում հանրապետականների՝ լատինաամերիկացիների ձայների համար պայքարի մասին՝ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է ընտրողների այս խմբի աջակցությունը։ Նա հիշեցրել է 2024 թվականի ընտրությունների արդյունքները և հայտարարել, որ հանրապետականները նահանգում գտնվում են «շատ ուժեղ դիրքում»։

Միաժամանակ նախագահը խոստովանել է, որ ներկայիս իրավիճակը տարբերվում է նախորդ ընտրություններից. 2026 թվականին ինքը չի առաջադրվում։ «Երբ առաջադրվում եք և երբ չեք առաջադրվում՝ մեծ տարբերություն կա», — ասել է Թրամփը՝ կոչ անելով իր կողմնակիցներին քվեարկել հանրապետական թեկնածուների օգտին։

Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո