Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց ոչնչացնել: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Չափավորեք Ձեր ընթացքը

Երեկ՝ Խաչվերացի տոնին, բացառիկ կարևորության ուղերձ հղեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Իր ոճով՝ հստակ ու առանց ձևական մեղմության, խոսեց մեր ներքին բարքերի և հարաճուն հանրային դեգրադացիայի մասին։ Խորհուրդ կտամ՝ բոլորը լսեն։

Մենք ցանկապատի, կայանատեղիի համար պատրաստ ենք իրար սպանել։ Պատրաստ ենք դանակահարել, կրակել՝ մեքենայի ազդանշանի, հայացքի, ֆեյսբուքյան գրառման և այլ նման բաների համար։

Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են։ Մենք ապրում ենք անասնական ագրեսիայի մեջ, որը միայն ուժեղանում է, և համատարած ստի մեջ։

Ես որևէ լավատեսություն չունեմ, և կանխատեսում եմ իրավիճակի վատթարացում։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված հասարակություն, որը ընդհանուր եզրեր արդեն գրեթե չունի։ Քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց ոչնչացնել։ Պարզ չէ՞, որ այս տրամադրությունները արագ կիջնեին հանրության տարբեր շերտեր։

Պարտությունը, խեղճությունը, օտարի առաջ չդադարող ստորացումը, ագրեսիան, կզցնելն ու բռնելը «քաղաքական նորմալություն» դարձնելը պարզ է, որ կբերեր հասարակության այս վիճակին։

Քրիստոնյա հայ ժողովուրդը վայրենանում է, ստի և ագրեսիայի մթնոլորտը ի զորու է ամեն ինչ ջարդել, քանդել, անապատացնել մեր երկիրը։

Ու պատահական չէ, որ էլի եկեղեցին խոսեց ու որպես առաքելություն տեսավ ագրեսիայի ու վայրենացման թեմայի մասին ահազանգելը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որովհետև պետությունը այս գործը տապալել է, հանրային էլիտաները տապալել են, բոլոր ինստիտուտները կա´մ քանդված են, կա´մ վախեցած, կա´մ մտքից զուրկ։

Այնինչ սա ամենակարևոր խնդիրն է։ Արտաքին գործոնների հանդեպ մեր համազգային խեղճությունը, ներքին արժեհամակարգային փլուզումները, առաքելության գիտակցումով և ներուժով վերնախավերի բացակայությունը ներքին ագրեսիան հասցրել են անասնական որակների։

Երբ Հաջիևը Գանձասարում ծաղրում է մեր ամբողջ ժողովրդին, իսկ մենք պատասխանելու իրավունք չունենք, երբ երկիրը մի մեծ բանտի է վերածվում, երբ իշխանական կարևոր աշխատասենյակներից հանդարտության փոխարեն ագրեսիա է հորդում, երբ երկրի ԱԺ-ում անընդհատ խոսվում է էն մասին, թե ո´վ, ե´րբ և ո´ւմ առաջինը կծեծի, երբ երկրում Վեհափառի ու Սրբազանների են դատում, ու Մայր աթոռին քացի տալու տեսարաններ են լինում, երբ հասարակություն չունի հեղինակություններ ու տրամադրություններ ձևավորող սոլիդություն, արդյունքը լինում է սա։

Մենք լրջագույն խնդիր ունենք. Ներքին հանրային երկխոսություն սկսել։ Պատմական լիդերությունը, իմ կարծիքով, հիմա սա է։ Հասարակության շերտերը պետք է սկսեն իրար հետ խոսել՝ կենցաղային թեմաներից սկսած։ Վերջը՝ ի՞նչ ենք մենք իրարից ուզում։ Ինչքա՞ն կարելի է լինել խեղճ ու ագրեսիվ։ Ինչքա՞ն կարելի է խաբել իրար, խաբել դիմացինին, ապրել ազգային և անհատական ստի մեջ։

Ներքին համերաշխությունը ամենակարևոր գործն է, իսկ դրա տեխնոլոգիական լուծումը ներքին երկխոսությունն է։ Սա սկզբում լինելու է շատ դժվար, անդուր, ագրեսիվ դրսևորումներով, չհասկացվածության ահռելի պաշարով, բայց դա առողջացման միակ ճանապարհն է՝ հանրային, քաղաքական, պետական, անձնական առողջացման միակ ճանապարհը։ Ես ինքս պատրաստվում եմ իմ գործունեությունը այս ուղղությամբ կառուցել, քանի որ գոնե տեսանելի ապագայում չեմ հավատում դասական քաղաքական պրոցեսների արդյունավետությանը։

Նորից եմ խորհուրդ տալիս լսել Միքայել Սրբազանի երեկվա խոսքը՝ «Չափավորե´ք ձեր ընթացքը…»

Լսելուց հետո էլ մտածենք լուծումների մասին»,- գրել է Հովհաննսիյանը:

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո