Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող
SPORTԳերմանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը հաղթեց 2026 թվականի ԱՄՆ բաց առաջնությունը։
Նյու Յորքում կայացած «Մեծ սաղավարտի» եզրափակչում Զվերևը չորս սեթում հաղթեց ամերիկացի Բեն Շելտոնին։
3 ժամ 36 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:3, 7:6 (7:2), 5:7, 6:2 հաշվով։
29-ամյա Զվերևը իր կարիերայում առաջին անգամ հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունը։ Սա նրա երկրորդ «Մեծ սաղավարտի» տիտղոսն է՝ 2026 թվականին Ռոլան Գարոսում տարած հաղթանակից հետո։
Զվերևը նաև առաջին գերմանացին է, որը նվաճեց այս տիտղոսը լեգենդար Բորիս Բեքերից հետո (1989 թվականին)։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Joint statement by the parties consolidatted around the national agenda
3
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



