Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն պետք է անհապաղ հեռանա պաշտոնից։

«Այս գլխավոր դատախազն ունի միայն մեկ ճանապարհ՝ պաշտոնից հեռանալը։ Հենց դա էլ ես նրան ասել եմ։ Ուկրաինան տեսել է բոլոր պատճառները։ Եթե նա դա համարում է քաղաքական ճնշում, թող այդպես էլ անվանի։ Կոչ եմ անում խորհրդարանականներին անհապաղ աջակցել այս պաշտոնանկությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա Telegram-ի իր ալիքում՝ անդրադառնալով գլխավոր դատախազի՝ առավոտյան արած հայտարարությանը քաղաքական ճնշման վերաբերյալ։

Ուկրաինայի գործող գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 7-ին, սակայն այն դեռևս հաստատված չէ։ Զելենսկին պետք է Գերագույն ռադա ներկայացնի նրա պաշտոնանկության վերաբերյալ առաջարկություն։ Դրանից հետո փաստաթուղթը պետք է հաստատի համապատասխան հանձնաժողովը, այնուհետև հարցը կդրվի պատգամավորների ընդհանուր քվեարկության։ Փաստաթուղթը դեռևս խորհրդարանում գրանցված չէ։

Կրավչենկոն հրաժարականի դիմումը ներկայացրել է հերթական խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի գործողությունից ընդամենը երեք օր անց։ Դրա ընթացքում բացահայտվել էր հանցավոր կազմակերպություն, որը, ըստ քննության, աջակցում էր խարդախ զանգերի կենտրոնների գործունեությանը։

Սեպտեմբերի 6-ին գլխավոր դատախազը հրապարակայնորեն հերքել էր այդ սխեմաների հետ իր առնչությունը։ Նրա խոսքով՝ կասկածվող աշխատակիցը հեռացվել էր պաշտոնից, իսկ համապատասխան ստորաբաժանման գործունեությունը հանձնարարել էր ստուգել։

РБК-Украина-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին Զելենսկին առանձին հանդիպում էր ունեցել Կրավչենկոյի, ինչպես նաև Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի հետ։ Հենց այդ հանդիպումից հետո գլխավոր դատախազը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, պաշտոններից հեռացվել էին նաև դատախազության ևս երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալը և երկու մարզային դատախազությունների ղեկավարներ։

Հրաժարական ներկայացրած Կրավչենկոն հաստատել է, որ ներկայում գտնվում է արտերկրում։

«Այժմ գտնվում եմ արտերկրյա գործուղման մեջ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Կրավչենկոյի խոսքով՝ նախատեսված են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում նա մտադիր է միջազգային գործընկերներին տեղեկացնել հակակոռուպցիոն մարմինների համակարգում առկա իրական իրավիճակի, այդ մարմինների կողմից չվերահսկվող ազդեցության կենտրոնացման նշանների և այն ռիսկերի մասին, որոնք նման գործելակերպը ստեղծում է պետական ինքնիշխանության համար։

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութ