Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

argumenti.ru–ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են խստացնել այլ երկրներում բնակվող էթնիկ հայերին քաղաքացիություն շնորհելու կարգը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնագրեր պետք է տրամադրվեն միայն երկրում մշտապես բնակվողներին՝ փաստացի զրկելով Սփյուռքի ներկայացուցիչներին այդ հնարավորությունից։

Դժվար է պատկերացնել ժամանակակից Հայաստանն առանց Սփյուռքի հետ կապերի։ Բավական է նշել, որ եթե երկրի բնակչության թիվը կազմում է 3,1 միլիոն, ապա աշխարհում կա 10–12 միլիոն էթնիկ հայ, ինչը նշանակում է, որ Սփյուռքը երեքից չորս անգամ մեծ է երկրի ներսում ապրող բնակչությունից։ Երկար ժամանակ էթնիկ հայերի հետ սերտ կապերը հանրապետությունում համարվում էին հիմնարար արժեք, սակայն վերջին տարիներին քաղաքականությունը սկսել է փոխվել։ Սկզբում դա դրսևորվում էր առանձին անձանց նկատմամբ սահմանափակումներով, իսկ այս տարի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալ բռնկվեց. իշխանամետ գործիչները պնդում էին, թե Ռուսաստանն իբր էթնիկ հայերին ուղարկում է երկիր՝ հատուկ ընդդիմության օգտին քվեարկելու նպատակով։ Այս նոր քաղաքականության պատճառներն ակնհայտ են. Սփյուռքը մեծամասամբ դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի գործող ղեկավարությունն իր ռազմավարությունը կառուցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման վրա և, հետևաբար, նախընտրում է չշեշտադրել Ղարաբաղի կորուստը կամ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջները։

Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այս բարեփոխումը կխզի Հայաստանի կապերը Սփյուռքի հետ։ Փաշինյանը ո՛չ վերահսկում է Սփյուռքը, ո՛չ էլ զգալի ազդեցություն ունի այնտեղ, ուստի փորձում է այն մեկուսացնել Հայաստանի ներքին գործերից։ Այդպիսով, հանուն սրա նա հրաժարվում է Հայաստանի՝ որպես գլոբալ ազգային օջախի և յուրաքանչյուր հայի համար ապահով ապաստարանի հայեցակարգից։ Վերլուծաբանները ենթադրում են, որ ապագայում քաղաքացիություն կարող է շնորհվել հանրապետության տարածքում ծնվելու հիման վրա։ Նման քայլը թույլ կտա նաև խորհրդային տարիներին այնտեղ բնակված բազմաթիվ ադրբեջանցիների ստանալ անձնագրեր, ինչին ակտիվորեն ձգտում է նաև Ադրբեջան–Թուրքիա տանդեմը:

Ըստ փորձագետների, Երևանը փորձում է թուլացնել երկրի կապերն արտերկրում բնակվող հայրենակիցների հետ, քանի որ երկար ժամանակ ազգային ինքնության երեք հենասյուներն էին Հայաստանը, Արցախը (Ղարաբաղը) և Սփյուռքը։ Տարածքային զիջումներն արդեն իսկ տեղի են ունեցել, և այժմ հերթը Սփյուռքինն է, որտեղ ազգային շահերն ու Ցեղասպանության հիշատակը դեռևս խորին հարգանքի են արժանանում։ Սակայն այդ կապերի խզման դեպքում անգամ պետության գոյությունը կհայտնվի կազմաքանդման վտանգի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»