Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները, ովքեր մանկապարտեզում փնտրում են օձերին։
Ըստ տեղեկությունների՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա և այս պահին աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



