Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կուրիլյան կղզիներ իրենց քաղաքացիների առանց վիզայի այցելությունների ռեժիմը վերադարձնելու ճապոնական իշխանությունների ցանկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա ավելի շուտ հարց է Արտաքին գործերի նախարարությանը: Իրավիճակն, իրականում, ակնհայտ է։ Ճապոնիան ծայրաստիճան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում մեր երկրի նկատմամբ, Ճապոնիան միացել է բոլոր պատժամիջոցներին, ըստ էության, այն մտնում է ոչ բարեկամական երկրների ցանկի մեջ, ուստի առայժմ հույս դնել ինչ-որ, այսպես ասենք, փոխադարձ զիջումների վրա, դժվար թե ստացվի»,- հավելել է նա։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



