Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիայի Վալե կանտոնի Ֆլուխալփ քաղաքի շրջանում թեթև շարժիչային Cirrus SR22T ինքնաթիռ է կործանվել՝ բախվելով լեռան լանջին։ Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են, հայտնել է տեղի ոստիկանության բաժանմունքը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ թեթև շարժիչային ինքնաթիռը թռիչք է կատարել Լուգանոյից։ «Քիչ անց, դեռևս չպարզված պատճառներով, ինքնաթիռը Լոյկերաբադի մոտ՝ Ֆլուխալփի շրջանում, բախվել է լեռան հյուսիսային լանջին։ Հետագայում այդ տարածքում ծխի հետքեր են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այժմ պարզվում են զոհերի ինքնությունը, ինչպես նաև հետաքննություն է իրականացվում ավիավթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



