Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՇվեյցարիայի Վալե կանտոնի Ֆլուխալփ քաղաքի շրջանում թեթև շարժիչային Cirrus SR22T ինքնաթիռ է կործանվել՝ բախվելով լեռան լանջին։ Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են, հայտնել է տեղի ոստիկանության բաժանմունքը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ թեթև շարժիչային ինքնաթիռը թռիչք է կատարել Լուգանոյից։ «Քիչ անց, դեռևս չպարզված պատճառներով, ինքնաթիռը Լոյկերաբադի մոտ՝ Ֆլուխալփի շրջանում, բախվել է լեռան հյուսիսային լանջին։ Հետագայում այդ տարածքում ծխի հետքեր են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այժմ պարզվում են զոհերի ինքնությունը, ինչպես նաև հետաքննություն է իրականացվում ավիավթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
2
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре
3
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
4
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
5
Закрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак Карапетян



