Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից

ԼԱՅՖ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) և Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները փոքր սարք են ստեղծել, որը հնարավորություն է տալիս հյուսվածքի կոնկրետ հատվածներից կենդանի բջիջներ վերցնել։ Ակնկալվում է, որ ապագայում այս տեխնոլոգիան կօգնի ավելի վաղ փուլում հայտնաբերել ձվարանների քաղցկեղը, ուսումնասիրել ուռուցքի զարգացումն ու յուրաքանչյուր պացիենտի համար անհատական բուժում ընտրել։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Device ամսագրում։

Ձվարանների քաղցկեղի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ուշ ախտորոշումը։ Եթե հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլում, ապա հինգ տարվա ապրելիության ցուցանիշը կարող է գերազանցել 90 տոկոսը։ Մինչդեռ III կամ IV փուլերում ախտորոշելու դեպքում այս ցուցանիշը 50 տոկոսից էլ ցածր է լինում։

Մոտ 20 տարի առաջ գիտնականները պարզել են, որ բարձր չարորակության սերոզ քաղցկեղի՝ այս հիվանդության ամենատարածված տեսակի դեպքերի մեծ մասը սկիզբ է առնում արգանդափողերում։ Սակայն այնտեղ վաղ ախտաբանական փոփոխությունները հայտնաբերելը բարդ է. նախաքաղցկեղային օջախները կարող են միկրոսկոպիկ լինել, իսկ դրանցից հետազոտման համար նյութ վերցնելը հեշտ գործ չէ։

Նոր սարքը ստեղծել է MIT-ի մեքենաշինության պրոֆեսոր Կրիպա Վարանասիի գլխավորած խումբը՝ Ջոնս Հոփքինսի համալսարանի գործընկերների հետ համատեղ։ Այն 3D տպիչով պատրաստված միկրոֆլյուիդային սարք է, որը տեղադրվում է անմիջապես հյուսվածքի մակերեսին։

Սարքը վակուումի միջոցով հերմետիկ հպվում է հյուսվածքին, ինչից հետո փոքրիկ խողովակով հեղուկ է բաց թողնվում։ Հոսքը նպատակային մեխանիկական ազդեցություն է ունենում մակերեսի վրա՝ թույլ տալով հյուսվածքի փոքր հատվածից զգուշորեն առանձնացնել կենդանի բջիջները՝ առանց վնասելու շրջակա հյուսվածքները։

Մասնագետներն այս տեխնոլոգիան փորձարկել են մարդու հեռացված արգանդափողերի վրա։ Ստացված բջիջները պահպանել են կենսունակությունն ու լաբորատոր պայմաններում շատ ավելի լավ են բազմացել, քան ավանդական եղանակներով վերցված նմուշները։ Գիտնականներին հաջողվել է նաև դրանցից օրգանոիդներ աճեցնել՝ եռաչափ բջջային մոդելներ, որոնք կարելի է օգտագործել հիվանդությունների ուսումնասիրման և դեղամիջոցների փորձարկման համար։

Սովորական ախտաբանաձևաբանական ախտորոշումն այլ կերպ է արվում։ Հեռացված հյուսվածքը դրվում է պահպանող լուծույթի մեջ, այնուհետև բարակ շերտերի է բաժանվում ու հետազոտվում մանրադիտակով։ Այս գործընթացը թույլ է տալիս գնահատել բջիջների կառուցվածքը, սակայն դրանք այլևս կենդանի չեն մնում, ուստի անհնար է լինում օգտագործել լաբորատոր բազմացման համար։

Հեղինակների կարծիքով՝ նախ կասկածելի հատվածը հայտնաբերելու, իսկ հետո այնտեղից կենդանի բջիջներ վերցնելու հնարավորությունը կարող է էապես ընդլայնել հետազոտությունների շրջանակը։ Օրինակ՝ նման բջիջները կարելի է օգտագործել ուռուցքի զարգացման հետ կապված ամենավաղ փոփոխությունները հասկանալու, օրգանոիդներ ստեղծելու և տարբեր դեղամիջոցների նկատմամբ ուռուցքային բջիջների արձագանքը ստուգելու համար։

Հետազոտողները պարզել են, որ հեղուկի ճնշման ուժը կարելի է կարգավորել՝ կախված բջիջների տեսակից։ Ուստի նրանք կարծում են, որ տեխնոլոգիան կարող է կիրառվել ոչ միայն ձվարանների քաղցկեղի, այլև այլ ուռուցքների դեպքում։

Սկզբնական շրջանում գիտնականները նախատեսում են սարքն օգտագործել արդեն իսկ հեռացված հյուսվածքների հետազոտման համար. նրանց խոսքով՝ բժշկական կանոնակարգումների տեսանկյունից այս մոտեցումն ավելի հեշտ կլինի: Հետագայում հույս ունեն տեխնոլոգիան հարմարեցնել այնպես, որ բջիջները վերցվեն անմիջապես օրգանիզմից, ինչը կարող է վաղ ախտորոշման բոլորովին նոր հեռանկարներ բացել։

Բջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկը Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը Պուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիր Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic Ջերմաստիճանը կփոխվի. եղանակը՝ ՀայաստանումՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը Փախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել է Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Հորմուզի նեղուցում шկանի վրա գազատար նավ է պшյթել. ԻՀՊԿ