Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Շուրջ մեկ ամիս առաջ վերլուծությունների շարք էի հրապարակել, այն մասին, որ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ, կամ ԵԱՏՄ, այլ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը: Արդեն տեսանելի է, որ առաջիկայում նրա ձեռքից «վերցնելու են» այդ իրավունքը:

Քանի դեռ խոսքը Ռուսաստանի և Եվրամիության մասին էր, Նիկոլենք դեռ կարող էին ձևացնել, թե գործ ունեն «բազմավեկտոր», «դիվերսիֆիկացիոն» քաղաքականության հետ։ Սակայն դրան զուգահեռ, ի հայտ է գալիս ևս մեկ կոշտ երկընտրանք՝ ԱՄՆ - Իրան։
Փաշինյանն ԱՄՆ-ին ասում է. «Մենք ձեզ հետ ռազմավարական գործընկերություն ենք կառուցում», իսկ Թեհրանին՝. «Մի՛ անհանգստացեք, սա ձեզ չի սպառնում»։Առայժմ այս երկու հայտարարությունները հնարավոր է հնչեցնել միաժամանակ։

Սակայն խնդիրն առաջանալու է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը դադարի թղթի վրա գրված մտքեր լինելուց և դառնա ֆիզիկական իրականություն։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչպե՞ս է Փաշինյանի «կառավարությունը»՝ մի աթոռից մյուսը տեղափոխվելու։

Բանավոր հայտարարություններով ՀՀ կառավարիչներն իհարկե կարող են միաժամանակ «բարեկամական հարաբերություններ» պահպանել ԱՄՆ-ի հետ, «լավ հարաբերություններ» ունենալ Իրանի հետ, խոսել «եվրոպական ինտեգրման» մասին, պահպանել «տնտեսական կապերը» ՌԴ հետ և ճամարտակել, որ հենց սա է նոր բազմավեկտոր, դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը։

Այս ամենը կարող են անել մինչև իրական կարմիր գծի հետ բախվելը։

Հարցն այն է, որ Հայաստանի համար ռեգիոնալ կարմիր գծերը չեն սահմանում ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Բրյուսելը։ Մենք ունի երկու հարևան, որոնք իրական ճնշման լծակներ ունեն և որոնց համար տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունն անմիջական նշանակություն ունի: Դա Ռուսաստանն ու Իրանն են։

Եվրամիությունը կարող է Հայաստանին «շուկա» և վարկեր առաջարկել։ ԱՄՆ-ն կարող է առաջարկել ներդրումներ, քաղաքական աջակցություն և TRIPP։ Սակայն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը Հայաստանի անմիջական հարևանները չեն։ Իրանը հարևան է: Ռուսաստանը նույնպես անմիջական հարևանությամբ է։

Փաշինյանի «կառավարությունը» դեռ կարող է ցատկոտել մի աթոռից մյուսը՝ Ռուսաստանից Եվրոպա, ԱՄՆ-ից Իրան, Արևմուտքից Արևելք։

Բայց երբ հերթական աթոռը չափազանց մոտենում է կարմիր գծին, առաջանում է բոլորովին այլ հարց. «Իսկ ընդհանրապես ո՞վ է անվտանգության տեսանկյունից պահում այդ աթոռը»։ Եվ հենց այդ ժամանակ էլ ավարտվում են գեղեցիկ դիվանագիտական հայտարարությունը, ու սկսվում է աշխարհագրությունը։

Իսկ, երբ աշխարհագրությունը սկսում է թեկադրել խաղի կանոնները, ավարտին է մոտենում նաև «միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը:
Ռուսաստանի պահանջը՝ ընտրել ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, ինչպես նաև մասնակցություն TRIPP-ում:
Իրանի պահանջը՝ ընդդեմ ամերիկյան ներկայության, և Հյուսի-Հարավի մեգանախագծի անխոչընդոտ գործարկումը:

Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը՝ Սյունիքով անխոչընդոտ անցում կատարելու և այն համառորեն «Զանգեզուրի միջանցք» անվանելու հարցում:

ԵՄ պահանջը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից ու Հայաստանից դուրս մղելու հարցում:

ԱՄՆ պահանջը՝ ռեգիոնալ կոմունիկացիաների և ռեսուրսների նկատմամբ գլոբալ վերահսկողություն սահմանելու քաղաքականության հարցում...

Հիմա էլ ԵԽԽՎ-ն է հանկարծ կասկածի տակ առնում վերջին ընտրությունների արդյունքներն ու ըստ այդմ՝ գործող կառավարիչների լեգիտիմությունը:

Պատերազմական և կոշտ հակասությունների ժամանակաշրջանում մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը հեշտությամբ վերածվելու է բոլորի հետ թշնամանալու կամ անտեսվելու վտանգավոր իրավիճակի:
 
ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից