Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվել
ԲԼՈԳՀՃՇ անդամները մասնակցել են Հայաստանում Ռուսական տան կազմակերպած միջոցառմանը, որտեղ ներկայացվել են հայոց պատմության կարևոր դրվագներ՝ Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված երկու նոր պատկերազարդ հրատարակություններ։
Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը նոր հրատարակությունները անվանել է «պատմական տարեգրություններ՝ պատկերներով».
«Երբ խոսում ենք Սարդարապատի մասին, անարժանաբար մոռանում ենք այն ռուս զինվորներին ու սպաներին, որոնք հեղափոխությունից հետո մնացին Կովկասում և շարունակեցին պայքարել Հայկական կորպուսի կազմում։ Նրանց թվում էր նաև գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկին՝ Առանձին հայկական կորպուսի շտաբի պետը։ Մեր խնդիրն էր վերականգնել պատմական հիշողության այս էջը այնպես, որպեսզի դրա մասին կարդան և իմանան», – նշել է Վադիմ Ֆեֆիլովը։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



