«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ
ԲԼՈԳ«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։
«Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։
Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով` օրվա իշխանությունը շարունակում է միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի դարավոր հիմնասյուներից է և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի լիիրավ անդամ։ Հետևաբար, Եկեղեցի–պետություն հարաբերություններում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել պետության սահմանադրական լիազորությունները եկեղեցու ինքնավար ներքին կյանքից։
«ՀԱՅԱՔՎԵ»-ն հատկապես մտահոգված է, որ իշխանության կողմից շարունակվող հետապնդումը խորացնում է հասարակության պառակտումը և վնասում ազգային համերաշխությանն ու հաշտեցման հնարավորություններին։
Ըստ այդմ, «ՀԱՅԱՔՎԵ»-ն դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կոչ անելով.
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորում
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



