Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմիօ բանկի՝ 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը սեպտեմբերի 30-ից ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) և ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։
Ցուցակման պահից պարտատոմսերով թույլատրվում է իրականացնել հասցեական առևտուր, ինչպես նաև կնքել ռեպո գործարքներ։
Թողարկումը ներառում է 20,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը 9.75% է, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



