TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆTRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«TRIP նախագիծը կբացի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և ստեղծել հնարավորություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար։ Սա կդառնա դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար»,- ասել է Փաշինյանը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



