Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պայմաններում քաղաքացիների համար գնային առանձին խնդիր է շարունակում մնալ նաև դեղորայքը։ Հատկապես այն մարդկանց համար, ովքեր պարբերաբար կամ երկարաժամկետ բուժման կարիք ունեն, դեղերի արժեքը կարող է վերածվել զգալի ֆինանսական բեռի։

Թե որքան մեծ կարող է լինել տարբերությունը, կարելի է պատկերացնել՝ համեմատելով Հայաստանում և հարևան Վրաստանում նույն կամ համադրելի դեղամիջոցների գները։ Մի շարք դեպքերում տարբերությունը բավական նկատելի է։

Օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների դեպքում լայնորեն օգտագործվող «Կոնկորի» միջին գինը Հայաստանում մոտ 4900 դրամ է, իսկ Վրաստանում՝ շուրջ 4300 դրամ։ «Պրեստանսի» համար հայաստանցի սպառողը վճարում է մոտ 5700 դրամ, մինչդեռ Վրաստանում դրա արժեքը կազմում է մոտ 4350 դրամ։ «Նեբիլետ Պլյուսը» Հայաստանում վաճառվում է շուրջ 4350 դրամով, իսկ Վրաստանում՝ 3800 դրամով։ «Կո-Ամլեսսայի» դեպքում ևս տարբերություն կա՝ մոտ 4850 դրամ Հայաստանում՝ Վրաստանի մոտ 3500 դրամի դիմաց։

Արյան ճնշման և սրտի ռիթմի կարգավորման համար կիրառվող դեղերի շարքում նույնպես տարբերություններ են նկատվում։ «Էնապի» արժեքը Հայաստանում մոտ 900 դրամ է, իսկ Վրաստանում՝ 480 դրամ։ «Կորդարոնի» դեպքում գները համապատասխանաբար շուրջ 2700 և 2100 դրամ են։ «Կոպլավիքսը» Հայաստանում արժե մոտ 9400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ շուրջ 8670 դրամ։

 Past.am-ի կողմից ներկայացված այս համեմատության մեջ առավել մեծ տարբերություններ են արձանագրվում նաև շաքարային դիաբետի և խոլեստերինի մակարդակի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցների դեպքում։

Մասնավորապես, «Մետֆորմին Դենկիի» գինը Հայաստանում կազմում է մոտ 4260 դրամ, իսկ Վրաստանում՝ 1590 դրամ։ Այսինքն՝ հարևան երկրում այն զգալիորեն ավելի մատչելի է։ «Ատորիսի» դեպքում ևս տարբերությունը էական է․ Հայաստանում այն վաճառվում է մոտ 2800 դրամով, Վրաստանում՝ մոտ 1540 դրամով։

Հակաբիոտիկների և ստամոքսաղիքային խնդիրների բուժման համար օգտագործվող դեղերի դեպքում նույնպես նույն պատկերը կարելի է տեսնել։ «Ամոքսիկլավի» միջին գինը Հայաստանում մոտ 4140 դրամ է, իսկ Վրաստանում՝ 2470 դրամ։ «Օմեպրազոլը» Հայաստանում հասնում է մոտ 5360 դրամի, մինչդեռ Վրաստանում դրա գինը շուրջ 1141 դրամ է։ Այս դեպքում տարբերությունը գերազանցում է չորսուկես անգամը։ «Լանզոպտոլի» համար ևս տարբերություն կա՝ մոտ 4250 դրամ Հայաստանում և 1900 դրամ Վրաստանում։

Շնչառական և ալերգիկ հիվանդությունների դեպքում կիրառվող որոշ դեղամիջոցների գների տարբերությունն էլ է զգալի։ Ասթմայի բուժման համար օգտագործվող «Սերետայդ» աերոզոլի միջին արժեքը Հայաստանում մոտ 15 050 դրամ է, իսկ Վրաստանում՝ 8820 դրամ։ «Սալբուտամոլը» Հայաստանում վաճառվում է մոտ 2500 դրամով՝ Վրաստանի 1670 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ օգտագործվող «Ալեր Ջի»-ի գինը Հայաստանում մոտ 2990 դրամ է, մինչդեռ Վրաստանում՝ «Ալերտեկ» անվամբ, այն կարելի է ձեռք բերել մոտ 940 դրամով։

Տարբերություններ կան նաև մաշկային և հակավիրուսային միջոցների դեպքում։ «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե մոտ 4100 դրամ, իսկ Վրաստանում՝ 2420 դրամ։ «Կլոտրիմազոլի» գինը համապատասխանաբար կազմում է մոտ 1000 և 720 դրամ։

Այս համեմատության մեջ ներառված բոլոր 18 դեղամիջոցների դեպքում Հայաստանի գինը բարձր է Վրաստանի համեմատ։ Ընդ որում՝ խոսքը շուկայի սահմանափակ հատվածի ուսումնասիրության մասին է, և ներկայացված թվերը չեն ներառում դեղորայքի ամբողջ տեսականին։

Past.am-ի հրապարակած տվյալների համադրությունը նաև հարց է առաջացնում՝ ինչո՞վ է պայմանավորված նույն կամ համադրելի դեղամիջոցների գնային այս տարբերությունը։ Խնդրի հնարավոր պատճառների շարքում նշվում են Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման գործող մեխանիզմները։ Մասնավորապես, գործող քաղաքականությունը կարող է սահմանափակել միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների մուտքը հայկական շուկա, ինչն իր հերթին կարող է ազդել մրցակցության մակարդակի և գների ձևավորման վրա։

Ի վերջո, դեղորայքը սովորական սպառողական ապրանք չէ։ Այն շատերի համար ամենօրյա անհրաժեշտություն է, և դրա գինը անմիջականորեն անդրադառնում է քաղաքացիների առողջապահական ծախսերի վրա։ Այդ պատճառով դեղերի հասանելիության և գնային մատչելիության հարցը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու առողջապահական կարևոր խնդիր։

2027 թվականին ոչ մի ռուս թոշակ չի ստանաԱՄՆ-ի ավիադիսպետչերները սարքավորումների պահեստամասեր են գնում eBay-ից․ WP Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Համակարգային խնդիրն ու տրանսպորտային հոսքերը. Տիգրան Ավինյանը՝ Երևանի երթևեկության և կառուցապատման մասինԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը. նախաքննությունն ավարտվել է Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան Տղամարդը կծել է քաղցրավենիքը, որի մեջ պայթուցիկ է եղել. նա մահացել էՈւկրաինական զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցվել է Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Վրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումին Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային անցակետը Վտանգներ Wհatsapp-ից. ինչպես պաշտպանվելԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանՀայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավnր Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FT Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանՈւրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Ցուրտ օրերը եկան Հայաստան․ եղանակը կտրուկ կփոխվիԻնչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են. Տիգրան Աբրահամյան Nova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին Տարադրամի փոխարժեքն այսօր. ինչ վիճակում է ռուբլին Նոյեմբերի 19-ին Չինաստանում կհանդիպեն Թրամփը, Պուտինն ու Սի Ծինփինը. հայտնի են քննարկման հիմնական թեմաները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են նախատեսված՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների շուրջ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում փորձարկվելու է էլեկտրական շչակ Կիբեռհարձակումներ՝ Իլհամ Ալիևի սոցցանցային էջերի վրա Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ փակ է միայն Քարի լիճ տանող ճանապարհը Չինաստանը հաստատել է Սի Ծինփինի, Պուտինի և Թրամփի միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը Սպասվում է ջերմաստիճանի անկում Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Axios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Ապարան-Սպիտակի ոլորանների մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանՊեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ Ռուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում է Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել է Լատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Սևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողություն