Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, մի շարք զինվորական կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափերը։ Համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1489-Ն որոշումներում։ Նախարարության ներկայացմամբ՝ փոփոխությունների նպատակն է թաղման նպաստի շահառուների շրջանակի նեղացման արդյունքում տնտեսված բյուջետային միջոցներն ուղղել կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափերի ավելացմանը։

Մասնավորապես, 2027 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է սահմանել 47 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար դրամի փոխարեն։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար հիմնական կենսաթոշակի չափը կկազմի 34 500 դրամ՝ գործող 34 հազար դրամի փոխարեն, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը նախատեսվում է բարձրացնել մինչև 2050 դրամ՝ ներկայիս 2000 դրամից։

Փոփոխություններ են նախատեսվում նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակների մասով։

Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կենսաթոշակը նախատեսվում է սահմանել 66 հազար դրամ՝ ներկայիս 64 600 դրամի փոխարեն։ Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով՝ երկրորդ խմբի դեպքում այն կկազմի 56 200 դրամ՝ 54 800 դրամի փոխարեն, իսկ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով՝ երրորդ խմբի դեպքում՝ 49 400 դրամ՝ գործող 48 հազար դրամի փոխարեն։

Past.am-ի ներկայացմամբ՝ փոփոխությունները վերաբերում են նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մահացած կամ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը նախատեսվում է սահմանել 49 400 դրամ՝ ներկայիս 48 հազար դրամի փոխարեն։

Բարձրացումներ են նախատեսվում նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող նպաստների համար։ Միաժամանակ պահպանվելու է հաշմանդամության նպաստների չափերի տարբերակումը՝ կախված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից։

Նախագծով առաջարկվում է ծերության նպաստը սահմանել 47 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար դրամի փոխարեն։

Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար նպաստը նախատեսվում է դարձնել 50 հազար դրամ՝ 49 հազարի փոխարեն։ Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով՝ երկրորդ խմբի դեպքում այն կկազմի 48 500 դրամ՝ գործող 47 500 դրամի փոխարեն։

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար նպաստը նախատեսվում է բարձրացնել մինչև 47 հազար դրամ՝ 46 հազար դրամից։ Նույն՝ 50 հազար դրամ չափը նախատեսվում է նաև «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձանց համար՝ գործող 49 հազար դրամի փոխարեն։

Այսպիսով, առաջարկվող փոփոխությունների դեպքում 2027 թվականից մի շարք կենսաթոշակների և նպաստների չափերը կավելանան, իսկ վերջնական փոփոխությունները կախված կլինեն կառավարության կողմից նախագծի ընդունումից։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկը Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը Պուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիր Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic Ջերմաստիճանը կփոխվի. եղանակը՝ ՀայաստանումՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը Փախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել է Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն