Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
SOCIETYՀոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 33-ամյա Արթուր Բ.-ի վարած «Kia Forte» և 35-ամյա Արման Ն.-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է։
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, հանգամանքները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզվում են։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



