Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ արգելափակվել է Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Syri.net-ը։Այցելուներից 15-ը մնացել են աշտարակի ռեստորանում, իսկ 4-ը՝ գետնից շուրջ 126 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակում։
Արգելափակված այցելուները չեն կարողացել իջնել վթարային աստիճաններով, որոնք բաղկացած են մի քանի հարյուր աստիճանից։ Փրկարարական խմբերը դիտարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ամբարձիչի կիրառումը։
Ի վերջո, վերելակ արտադրող ընկերության մասնագետներին հաջողվել է սարքը փոխադրել վթարային ռեժիմի, ինչից հետո մարդիկ ցածր արագությամբ կարողացել են իջնել ցած։ Փրկարարական գործողությունը տևել է մոտ մեկուկես ժամ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



